Ըստ "Ժառանգությանը" մոտ կանգնած աղբյուրի` կուսակցությունում շատ թեժ կոնֆլիկտ է եղել այն պատճառով, որ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ` սահմանադրական բարեփոխումների խնդրով:
Դա մոլեգնության աստիճանի կատաղեցրել է Զարուհի Փոստանջյանին, եւ վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին վերջնագիր է ներկայացրել` կամ Հակոբյանն ու Մարտիրոսյանը կհեռացվեն կուսակցությունից, կամ ինքը դուրս կգա կուսակցությունից` իր հետ տանելով արմատական տրամադրություն ունեցող երիտասարդությանը: Մեր աղբյուրի վկայությամբ` Հակոբյանն ու Մարտիրոսյանը, ի պատասխան Զարուհու մեղադրանքի, թե իրենք "Բաղրամյան 26-ի հաճախորդ" են, տիկնոջը հիշեցրին բազմաթիվ մեղքերը` այդ թվում Ստրասբուրգում ադրբեջանցիների եւ թուրքերի հետ փաստաթղթեր ստորագրելը եւ համասեռամոլների համար դոշ տալը: Ասում են, թե Զարուհի Փոստանջյանին նրանք նույնիսկ "ամերիկյան լրտես" են անվանել: