«ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆՈՒՄ Է ԱՊԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ»
Արխիվ 12-16«ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆՈՒՄ Է ԱՊԱԴՈԼԱՐԻԶԱՑԻԱ»
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին եւ կառավարությանը հանձնարարել է որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային եւ ֆինանսական ինտեգրման հետագա ուղղությունները, ինչպես նաեւ ուսումնասիրել ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը: Ավելին` ՌԴ նախագահի այս հանձնարարականի արդյունքները պետք է զեկուցվեն մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 1-ը: Թե որքանո՞վ է իրատեսական, որ մոտ ապագայում ԵՏՄ անդամ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կստեղծվի արժութային միություն, «Իրավունքը» պարզեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
– Նախեւառաջ խնդիրն ընդամենը ուսումնասիրվում է, եւ երկրորդ` չպետք է բացառենք նաեւ, որ ինչպես տեղի ունեցավ Եվրոպական միությունում, գուցեեւ ինչ-որ պահից Եվրասիական տնտեսական միությունում եւս լինի արժութային միություն: Բայց որքանով հասկանում եմ, այն համատարած սկզբունք չի կրելու: Եթե այդպիսի բան տեղի ունենա ընդհանրապես, ապա դա տնտեսական հարաբերությունների բնականոն զարգացում է: Մանավանդ հաշվի առնելով, որ ողջ աշխարհում գնում է ապադոլարիզացիա, ինչու ոչ, եթե բոլորը գտնեն, որ դա նպատակահարմար է ու ձեռնտու է տնտեսվարող սուբյեկտներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

