"ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ, ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ"
Արխիվ 12-16"ԷՆՔԱՆ ՊԵՏՔ Է ԱՍԵՔ,
ՈՐ ՄՏԱՓՈԽ ԱՆԵՔ"
ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով իր մասին շրջանառվող այն լուրերին, թե ինքը դուրս է եկել կուսակցությունից, համարեց իրականությանը չհամապատասխանող: "Օրը քսան անգամ ինձ նույն բանը հարցնում եմ: Հիմա ես չգիտեմ` դուք եք եղել, թե` ոչ",-ասաց պատգամավորը:
– Մենք Ձեզ զանգահարում ենք առաջին անգամ: Դուք դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից:
– Ոչ, ոչ:
– Մինչեւ ԲՀԿ-ի քաղաքական ապագայի հստակեցումը մնալո՞ւ եք ԲՀԿ-ում:
– Չեմ կարող ասել: Դուք կարո՞ղ եք ասել` վաղը Ձեզ ի՞նչ է սպասվում:
– Մոտավորապես` այո:
– Մոտավորապես` ես էլ գիտեմ, որ, այո, դուրս չեմ գալու, բայց դեռ պարզ չի:
– Իսկ ի՞նչն է անորոշ:
– Էնքան պետք է ասեք, որ մտափոխ անեք: Առավոտից իրիկուն նույն հարցն են տալիս` դուրս եմ գալու ԲՀԿ-ից, թե դուրս չեմ գալու:
– Կուսակցությունից այս արտահոսքն ինչո՞վ է պայմանավորված:
– Ես չգիտեմ` դա արտահոսք է, թե ներհոսք, բայց չեմ կարող ասել` դա ինչով է պայմանավորված:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

