ԲՀԿ պատգամավոր Արմեն Ավետիսյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով իր մասին շրջանառվող այն լուրերին, թե ինքը դուրս է եկել կուսակցությունից, համարեց իրականությանը չհամապատասխանող: "Օրը քսան անգամ ինձ նույն բանը հարցնում եմ: Հիմա ես չգիտեմ` դուք եք եղել, թե` ոչ",-ասաց պատգամավորը: – Մենք Ձեզ զանգահարում ենք առաջին անգամ: Դուք դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից: – Ոչ, ոչ: – Մինչեւ ԲՀԿ-ի քաղաքական ապագայի հստակեցումը մնալո՞ւ եք ԲՀԿ-ում: – Չեմ կարող ասել: Դուք կարո՞ղ եք ասել` վաղը Ձեզ ի՞նչ է սպասվում:
– Մոտավորապես` այո: – Մոտավորապես` ես էլ գիտեմ, որ, այո, դուրս չեմ գալու, բայց դեռ պարզ չի: – Իսկ ի՞նչն է անորոշ: – Էնքան պետք է ասեք, որ մտափոխ անեք: Առավոտից իրիկուն նույն հարցն են տալիս` դուրս եմ գալու ԲՀԿ-ից, թե դուրս չեմ գալու: – Կուսակցությունից այս արտահոսքն ինչո՞վ է պայմանավորված: – Ես չգիտեմ` դա արտահոսք է, թե ներհոսք, բայց չեմ կարող ասել` դա ինչով է պայմանավորված: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ