ԴԱՎԻԹ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
Պարզվում է, ԼՏՊ-ի հայտարարած "հարկադիր արձակուրդը" վերաբերում էր ոչ միայն ՀԱԿ անդամներին, այլ նաեւ իր ընտանիքի անդամներին: Միեւնույն ժամանակ, երբ Արամ Մանուկյանը որոշեց "Փարավոն" ռեստորանային համալիրի կարոտն առնել եգիպտական փարավոնների իսկական բուրգերից ու մեկնեց Շարմ Էլ Շեյխ, ԼՏՊ-ի որդին էլ` Դավիթ Տեր-Պետրոսյանը, մեկնեց ԱՄՆ:
Բնական է, որ ԼՏՊ-ի ընտանիքի անդամներին ավելի ճոխ եւ թանկարժեք հանգիստ բաժին կհասնի, քան ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Վերջիվերջո, իր իշխանության տարիներին հարազատ եղբոր հետ միասին երկիրն այդքան թալանելուց հետո Տեր-Պետրոսյանը պետք է հոգ տաներ իր ընտանիքի անդամների մասին, նաեւ իր հարազատների համար ապահովեր թանկարժեք արձակուրդներ, եթե, իհարկե, ԼՏՊ-ի որդու մեկնելը ԱՄՆ միայն "հարկադիր արձակուրդի" շրջանակներում է: Որովհետեւ չի բացառվում, որ Դավիթ Տեր-Պետրոսյանը մեկնած լինի նաեւ իրենց ընտանիքին պատկանող բիզնեսների գործերով` միաժամանակ հաճելին համատեղելով օգտակարի հետ: Կամ էլ հնարավոր է, որ ԲՀԿ-ի հետ նախկին համագործակցությունից եւ դրա հաշվին "Impresso" սրճարանը բացելուց հետո դեռ մնացել են որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք կարելի է ներդնել նոր բիզնեսներում:
Այսպիսով, ԼՏՊ-ի ու կոնգրեսականների հաճույքների սեզոնը բացված է: Տեսնենք, թե ով կլինի հաջորդը:
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

