ԱԺ փոխնախագահը լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը դատապարտել է Թուրքիայի վարքագիծը

Արխիվ 12-16

 

ԱԺ փոխնախագահը լատվիացի խորհրդարանականների հետ հանդիպմանը դատապարտել  է Թուրքիայի վարքագիծը

 

Սկսվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն:

Մարտի  13-ին ԱԺ փոխնախագահը Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի փոխնախագահներ Ինեսե Լիբինա-Էգներեի, Գունդարս Դաուդզեի եւ Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւի հետ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը, մասնավորապես երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցությունը թե ՛ երկկողմ ձեւաչափով, թե ՛ միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու տեսանկյունից: Նա արդյունավետ աշխատանք է մաղթել Լատվիայի Հանրապետությանը ԵՄ խորհրդի նախագահությունում: 

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարքագիծը` արձանագրելով, որ Թուրքիան համառորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիան Հայոց ցեղասպանությանը նվիրված ոգեկոչման արարողություններին կներկայանա բարձր մակարդակով: Նա իր երախտագիությունն է հայտնել լատվիացի խորհրդարանականներին Լատվիայի Ազգային գրադարանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: Սաեյմայի փոխնախագահ Ինեսե Լիբինա-Էգներեն իր հերթին նշել է, որ Լատվիան ըմբռնում է հայ ժողովրդի ցավը:

Երկուստեք կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահը Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգեւատրել Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւին հայ-լատվիական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում