ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԼԱ ՉԿԱ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԼԱ ՉԿԱ»
Վերջին օրերին մամուլը գրում էր այն մասին, որ ԲՀԿ երկու պատգամավորներ` Հրանտ Դավթյանն ու Մերուժան Սիմոնյանը եւս հնարավոր է լքեն ԲՀԿ-ը: «Իրավունքը» Մերուժան Սիմոնյանից պարզեց` արդյոք տարածված լուրերը համապատասխանում են իրականությանը: Պրն Սիմոնյանը, սակայն, հերքեց այն ասելով, որ այս պահին նման որոշում չկա: «Մենք հիմա միջոցառմանն ենք, չեմ կարող խոսել, բայց ասեմ, որ հլա նման որոշում չկա: Հենց լինի, բոլորը կիմանան - ասաց պատգամավորը:
Հստակեցրինք` եթե պատգամավորն ասում է` «հլա նման բան չկա», նշանակում է, թե չի՞ բացառվում, որ կլքի կուսակցությունը: «Հետո»-ի մասին ոչ ոք չի կարող ասել, ընթացքն է ցույց տալիս»,- եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք` Մերուժան Սիմոնյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ժամանակ, երբ, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, նրա ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում մարմնավաճառներ են հայտնաբերվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

