ԱՐՏԸ` ԽԱԽՈՒՏ, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՀԱՆԱՆ` ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՔԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Արխիվ 12-16

ԱՐՏԸ` ԽԱԽՈՒՏ, «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՀԱՆԱՆ`

ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՔԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Մարտի 15-ին տեղի կունենան ՏԻՄ հերթական ընտրություններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 32 համայնքներում: 26 համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ 8-ում ավագանու անդամների ընտրություններ:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը Iravunk.com-ին տեղեկացրեց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին կմասնակցի համայնքի ղեկավարի 38 գրանցված թեկնածու, որից 11-ը առաջադրվել են ՀՀԿ-ի կողմից, իսկ 27-ը ինքնաառաջադրված թեկնածուներ են: Ավագանու 64 անդամից ինքնաառաջադրվել է 63-ը, իսկ մեկ թեկնածու առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից:

Ստացվում է, որ մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցություններից միայն ԲՀԿ-ն է մասնակցում, այն էլ ավագանու մեկ թեկնածուով: Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ընդդիմադիր կուսակցությունների պասիվությունը սխալ է համարել, նշելով, որ ընդդիմադիրները ՏԻՄ ընտրություններին քիչ են հանդիպումներ ունենում ընտրողների հետ, որոշ դեպքերում էլ չեն էլ մասնակցում, ինչը հետագայում դառնում է ընդդիմության անհաջողությունների հիմնական պատճառը:
«Քաղաքական ուժերը համապետական ընտրություններում հաջողություններ չունենալու համար մեղադրում են իշխանությանը ու չեն գիտակցում, որ համապետական ընտրությունների հաջողությունը կախված է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունից և ՏԻՄ ընտրություններին մեր ընդդիմությունը չի մասնակցում, որովհետեւ դժվար է կանգնել ու սովորական մարդկանց հարցերին պատասխանել»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Ասուլիսի մասնակից Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանն էլ կարծիք է հայտնել, թե՝ համայնքներում կուսակցությունների հետ ակտիվ շփվելու համար ռեսուրսներ են հարկավոր, որն ընդդիմադիր կուսակցությունները չունեն:

«Ինչու՞ այն քաղաքական ուժը, որ ներկայացված է ԱԺ-ում, որի նախագահը 37 տոկոս ձայն է հավաքել, այսօր այսպիսի պասիվություն է հանդես բերում: Այնքան բացահայտ է այս բացատրությունը, որ նույնիսկ չեմ ուզում արդարանալ: «Ժառանգությունը» պետբյուջեից ինչպե՞ս է ֆինանսավորվում, այն նույնիսկ բենզինի փող չէ, ուր մնաց գրասենյակ պահի մարզերում, իսկ ինչ միջոցներ է տրամադրվում իշխանությանը, եթե չլինեին վարչական ռեսուրսները, որոնք ՀՀԿ-ն լավ օգտագործում է, դուք էլ մեր օրին կլինեիք»,- հակադարձել է Անահիտ Բախշյանը:


ՀՅԴ ԳՄ անդամ Հրաչ Թադևոսյանը չնայած հրաժարվեց մեկնաբանել Լեռնիկ Ալեքսանյանի և Անահիտ Բախշյանի հնչեցրած տեսակետները, նշելով, որ ՀՅԴ-ն միշտ էլ ակտիվ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և այս պահի դրությամբ ՀՅԴ-ն 40-ից ավելի համայնքների ղեկավարներ և հարյուրավոր ավագանու անդամներ ունի, որոնք տարիների ընթացքում և ընտրվել են, և վերընտրվել:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ Iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիր կուսակցությունների կողմից թեկնածու չունենալու պատճառը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլ նաև այն, որ գյուղապետարաններն ամբողջովին ենթարկվում են մարզպետարաններին, ինքնուրույնություն չունեն:

«Պատճառներից է նաև այն, որ ընրություններն ըստ էության քաղաքական չեն, քանի որ հատկապես գյուղերում, որտեղ ընտրություններին մասնակցում են գերդաստաններով, տեղերում ունենալով բարեկամական մեծ շրջապատ այն թույլ չի տալիս բարեկամության ներսում կայացրած որոշումներին հակառակ որոշումներ կայացնել»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համամիտ չէր Լեռնիկ Ալեքսանյանի այն տեսակետի հետ, որ ընդդիմադիր կուսակցությունների անհաջողությունները սկսվում է ՏԻՄ ընտրություններին չմասնակցելուց, քանի որ ըստ նրա ՏԻՄ ընտրությունները շատ ավելի հեշտ է վերահսկելը, քան համապետականը և այդ է պատճառը, որը ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին:


Փաստորեն, ընդդիմության կողմից ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու ասենք 100 պատճառից եթե համարենք, որ 100-ն էլ ճիշտ է, ապա ինչպե՞ս է պատահում, որ նույն ընդդիմադիրները համապետական ընտրությունների ժամանակ մարզերում բավականին ակտիվ քարոզարշավներ են կազմակերպում, չէ որ այդ համայնքներում նույն գերդաստաններն են ապրում: Ուստի, ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը ընդդիմության համար ավելի շատ հերթական անհաջողությունը գրանցելու տհաճ փաստից խուսափելու քայլ է: Այդ դեպքում ինչու՞ են ընդդիմադիր կուսակցությունները համոզված, որ 5-6 տարին մեկ ակտիվանալու դեպքում կարող են անասելի հաջողության հասնել և հետո կրկին 5-6 տարի մուշ-մուշ քնել ու միայն բողոքել:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում