ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎՎԻ ՀԱՅՑԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Արխիվ 12-16ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՐՎԱԾ ՀՈՎՎԻ ՀԱՅՑԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
«Իրավունքը» նախորդ հրապարակումներում անդրադարձել է ավետարանական եկեղեցու կարգալույծ արված հովիվ Արմեն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի ավետարանչական ընկերակցության դատական գործին:
Հիշեցնենք`հունվարի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մերժեց Ավետարանական եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանի եւ 13 հայցվորի հայցը` աշխատանքից ազատելու վերաբերյալ:
«Իրավունքն» այսօր Արմեն Միքայելյանից տեղեկացավ, որ նա եւ 13 հայցվոր դիմել են վերաքննիչ դատարան` բողոքարկելու առաջին ատյանի վճիռը: Վերաքննիչը գործը վարույթ է ընդունել, բայց դեռ առաջին դատական նիստը նշանակված չէ:
Արմեն Միքայլեյանը չի ցանկանում հաշտվել պատասխանող կողմի` ավետարանչական ընկերակցության հետ. «Ավետարանչական ընկերակցությունն առաջարկել է հաշտվել, բայց համաձայնել ինչի? շուրջ: Այլ հարց է, եթե եկեղեցին ազատվի այն մարդկանցից, որոնք չեն համապատասխանում եկեղեցու ոգուն ու կերպարին` դրանով կատարելով իմ պահանջը»:
Կարգալույծ արված հովիվը եւս մեկ անգամ նշեց, որ ինքը պայքարում է արդարության համար. «Աշխատանքից ազատում են մարդուն` բողոքելու համար, իսկ դրանից հետո մարդուն դատական ատյանները տեր չեն կանգնում»:
Ի դեպ, ավետարանչական ընկերակցությունը աշխատանքից ազատել է ոչ միայն Արմեն Միքայելյանին, այլեւ նրա հարսին, տղային, դստերը, ով աստվածաբանության ֆակուլտետն է ավարտել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

