Սերգեյ Պոտապկին. Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկո
Արխիվ 12-16Սերգեյ Պոտապկին. Մենք հնարավոր ենք համարում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկումը Լատվիայի խորհրդարանում
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հավանականությունը:
Լատվիա- Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է, որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունման հարցը քննարկել Լատվիայի խորհրդարանում:

