ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ`ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ` ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Իրավունքն» այսօր ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնատար Հովհաննես Թոքմաջյանից պարզեց` իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ԿԳ նախարարությունը համալսարանում ստուգումներ է անցկացրել ու լուրջ խախտումներ հայտնաբերել, որոնք այս պահին չեն հրապարակվում: Ի պատասխան այս շրջանառվող լուրերի` Հովհ. Թոքմաջյանն ասաց, որ ԿԳ նախարարությունը ներկայացրել է իր ստուգումների արդյունքները, որեւէ լուրջ բան չկա: «Չնչին ինչ-որ ընթացակարգային բաներ կարող են լինել, որոնք էական նշանակություն ունենալ չեն կարող»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով, որ ստուգման ակտը համացանցում կհրապարակեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

