ԱՅՍՕՐ ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Արխիվ 12-16ԱՅՍՕՐ ՔՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
Մարտի 13-ը քնի համաշխարհային օրն է: Այն նշվում է յուրաքանչյուր տարվա մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը։
Քունն օրգանիզմի գոյության հատուկ ձև է: Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը: Հենց այդ պատճառով էլ առողջ մարդն արթնանում է թարմության զգացումով:
2008 թվականից նշվող այս օրը նպատակ ունի քարոզել առողջ և ճիշտ քունը, հասարակության ուշադրությունը հրավիրել քնի բժշկության, կրթության և սոցիակալան հիմնահարցերի վրա, ինչպես նաև՝ քնի խանգարումների կանխարգելման և կառավարման։
Քնի համաշխարհային օրը Հայաստանում նշում են 2012 թվականից։
ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ

