Երևանում կայացավ ՀայրենականՄեծ Պատերազմի հաղթանակի70 ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսը
Արխիվ 12-16Երևանում կայացավ
ՀայրենականՄեծ Պատերազմի
հաղթանակի70 ամյակին նվիրված
միջազգային կոնֆերանսը
Հիտլերյան Գերմանիան ծրագրել էր ԽՍՀՄ տարածքը գրավելուց հետո այն բաժանել մի քանի մասերի։ Դրանցից մեկը «Կովկաս» անունը պետք է ունենար՝ Թբիլիսի կենտրոնով իր կազմում ներառելով նաև Հայաստանը։
Գերմանիան ռազմական գործունեության մեջ էր ներգրավել հայ տարագիր գործիչների, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը համարում էին իրական Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը: Կազմավորում էին ռազմական ուժեր հայկական լեգեոնի անդամներից` ուղարկելով ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։
1943թ. ԽՍՀՄ-ի դաշնակիցների միավորումը շրջադարձ կատարեց հայ ազգայնականների շրջանում։ Նրանք սկսեցին շփումներ հաստատել ԽՍՀՄ դաշնակիցների հետ, որոնց համար հաղթանակը սկսում էր դառնալ տեսանելի։ Քայքայվեցին հայկական լեգեոնի գումարտակները, որոնց անձնակազմի զգալի մասը հասցրեց անցնել ԽՍՀՄ-ի և նրա դաշնակիցների կողմը։
Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային միության մարշալ Ժուկովը. «1941-1945թթ. պատերազմի հաղթանակում հայ ժողովուրդը ծանրակշիռ ավանդ է ներդրել սկսած շարքային, վերջացրած մարշալով իրենց անուններն անմահացրեցին չխամրող փառքով»:
Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:
Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ երբ 1943 թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչել է հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 105 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և խիզախ օդաչու Նելսոն Ստեփանյանը:
27 հայ քաջարի մարտիկներ դարձել են փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչման:
Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմին տվել է 5 մարշալ, 64 գեներալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:
Այսպիսով մեծանում է ժամանակը և տարածությունը, որը մեզ բաժանում է Մեծ Հայրենականի Հաղթանակից: Անցել է 70 տարի: Իրողությունները հուշ են դարձել, հուշերը` զանգվածային սխրանքներ, առասպելական հերոսությունները`պատմություններ: Խորհրդային երախտապարտ ժողովուրդը արժանին է մատուցում Հայրենականի հերոսներին` սուրբ մասունքների պես հավաքելով արժանահիշատակ դեպքերին վերաբերվող պատմություններ, որպեսզի ոչինչ չմոռացվեր, ոչ ոք չմոռացվեր ...
Այսպիսով ազգովի այս տարի նշում ենք տարի է մեր ժողովրդի համար: Ազգովի նշում ենք Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 70 ամյակը: Կապված սրա հետ ինչպես մեր երկրում,այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում ու ԱՊՀ մի շարք երկրներում հրատարակվում են գրքեր, կազմակերպվում են միջոցառումներ,հուշ երեկոներ,նաև միջազգային կոնֆերանսներ ու քննարկումներ: Վերջինիս մասին խոսենք հանգամանալից:
Սույն .թվականի մարտի 12-ին ` Երևանում “Մոսկվայի տանը” տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս,որը կրում էր “Հայրենական Պատերազմի հաղթանակի 70 ամյակը 1941-1945թթ և Հայ ժողովրդի ներդրումը Մեծ Հաղթանակի կայացման մեջ ”: Կոնֆերանսը կազմակերպվել էր Եվրասիական Հետազոտությունների Ինստիտուտի կողմից:
Այստեղ մասնակցում էին ինչպես հայազգի,այնպես էլ Ռուսաստանի Դաշնության պատմաբաններ,գիտնականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ ու զինվորականներ:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ “Եվրասիական հետազոտությունների Ինստիտուտի” Զարգացման ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Պավել Ավագյանն,ով հակիրճ ներկայացրեց կոնֆերանսի նպատակն ու հեռանկարը: Այնուհետև ելույթով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը, նա ընթերցեց Իվան Վոլինկինի ուղերձը կոնֆերանսի առիթով ու մասնակիցներին:
Կոնֆերանսը կազմված էր մի քանի բաժնից`զեկուցողներ, ելույթներ ,հարց ու պատասխան և քննարկում:
Հատկանշական է այն փաստն,որ միջոցառման ընթացքում ռուս և հայազգի պատմաբանները կոնֆերանսի ընթացքում փոխանակվում էին կարծիքներով ու մտքերով:
Այսպիսով, համարենք ,որ տրված է Հայրենական Մեծ Պատերազմի 70 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարը` Սիրարփի Կարապետյանի

