ԲՀԿ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂՆԵՐ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՉԵՆ ԼԻՆԻ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂՆԵՐ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՉԵՆ ԼԻՆԻ»
ԲՀԿ մամլո խոսնակի պարտավորությունները ժամանակավորապես կատարող պատգամավոր Վահան Բաբայանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ԲՀԿ-ից դուրս գալու դիմումներ եղել են, թե` ոչ: «Այս պահի դրությամբ`ոչ»,- ասաց Բաբայանը: Պատգամավորը կարծում է, որ ԲՀԿ-ից դուրս եկողներ այլեւս չեն լինի: Հստակեցրինք` ԲՀԿ-ից արտահոսքը դադարե՞լ է, Բաբայանը պատասխանեց. «Այո, կարելի է ասել: ԲՀԿ-ից արտահոսք չկա»:
Վահան Բաբայանից նաեւ փորձեցինք պարզել` կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել երեկ` ԲՀԿ-ի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որտեղ քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր: «Ես կխնդրեի ծանոթանալ մեր պաշտոնական տեղեկատվությանը, որից դուրս ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Բաբայանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

