ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՏՈՒՐՉԻՆՈՎԻՆ ԵՎ ԱՎԱԿՈՎԻՆ»

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. «ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՏՈՒՐՉԻՆՈՎԻՆ ԵՎ ԱՎԱԿՈՎԻՆ»

 

Ինչպես հայտնի է, փետրվարի 12-ին «Նորմանդական քառյակը»` Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մինսկում չորս էջանոց հռչակագիր ընդունեցին, որով հաստատում են, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումն չունի այլընտրանք: Ուկրաինայի հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին Ուկրաինայում լարված իրավիճակ է.   «Ընդհանուր առմամբ հայտարարել են փոփոխությունների մասին, բայց լարված ու վտանգավոր իրավիճակ է»:

Ինչ վերաբերում է Դոնեցկում ու Լուգանսկում տիրող իրավիճակին,  հասարակական գործչի փոխանցմամբ` թեւ զինտեխինան դուրս է բերվում, կնքված փաստաթղթի կետերը փորձում են կյանքի կոչել, բայց կոնֆլիկտը դեռ պահպանվում է: «Չնայած սրան` Դոնեցկում ու Լուգանսկում վերականգնվում են փլված շինությունները, վերականգնվում են երկաթգծերը, բացվում են մանկապարտեզներ, վերանորոգվում են հիվանդանոցներ»,- մանրամասնեց պրն Մարտիրոսյանը:

«Նորմանադական քառյակը», ըստ փաստաթղթի, Ուկրաինան պետք է իր սահմանադրությունում փոփոխություններ անի, Դոնեցկին ու Լուգանսկին պետք է տրամադրի առանձնահատուկ կարգավիճակ, բայց Կիեւը դա մինչ այսօր չի կատարել: «Ուկրաինան դժվարությամբ է պահպանում Մինսկում ձեռքբերված համաձայնությունը, քանի որ միջազգային վալյուտային ֆոնդի նախապայմաններից մեկն էր Արեւելքում կայունության հաստատումն է»,- կարծում է քաղաքագետը:

- Պրն Մարտիրոսյան, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ցանկանում է Դոնեցկի խնդիրը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Ուկրաինան, իրոք, տրամադրվա՞ծ է խնդրի խաղաղ կարգավորմանը, թե սա ուղղակի հայտարարություն է:

- Նախ պետք է հիշել, որ «Նորմանդական քառյակի» կողմից ստորագրված փաստաթուղթը միջազգային բնույթ ունի, երաշխավորված է ՄԱԿ-ի կողմից: Երկրորդ`Պորոշենկոն, հնարավոր է, ցանկանում է խնդիրը խաղաղ լուծել, բայց, իրենից բացի, կան քաղաքական գործիչներ` Տուրչինով, Ավագով, որոնց պատերազմը ձեռնտու է, քանի որ դրա շնորհիվ գումարներ են վաստակում: Ուկրաինայի վարչապետը, օրինակ, պատերազմի կողմնակից կուսակցության ներկայացուցիչ է:

- «Իրավունք»-ին տված Ձեր վերջին հարցազրույցում հայտարարում էիք, որ Ուկրաինայում մայդան չի լինի, բայց ռազմական հեղաշրջումն էլ սարերի ետեւում չէ: «Նորմանդական քառյակի» բանակցություններից հետո  ե՞ւս կան ռազմական հեղաշրջման նախադրյալները:

- Ուկրաինայում մեծ չափերի է հասնում օգտագործվող զենքի քանակը, բայց պարտադիր չէ, որ հեղաշրջումը ռազմական բնույթ կրի: Սոցիալական առումով պայթյուններ ու բունտեր կլինեն, քանի որ Ուկրաինաում սակագները բարձրացրել են, արագ տեմպերով ինֆլյացիա է տեղի ունենում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում