Ո՞Վ Է ՍՏՈՒՄ` ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱ՞ՆԸ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱ՞ՆԸ ԹԵ՞ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ

Արխիվ 12-16

Ո՞Վ Է  ՍՏՈՒՄ` ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱ՞ՆԸ, ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ

 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրեր  առաջ հայտարարել է, որ  ԲՀԿ-ից հեռացած ինը պատգամավոր հայտ է ներկայացրել անդամագրվելու ՕԵԿ-ին: «Իրավունքը» սոցիոլոգից հետաքրքրվեց`ովքեր են այդ ինը պատգամավորները: «Ես անունները չգիտեմ այդ  պատգամավորների ու չեմ էլ ուզում ասեմ: Դա ինտիմ, մասնավոր գործ է: Ժամանակը կանցնի, երբ իրենք կանդամակցեն, ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը հիշեցրեց` ԲՀԿ-ը  տրոհվում  է հստակ ուղղություններով.

- ԲՀԿ-ականների մի մասը կդառնան ՀՀԿ-ը, մի մասը  կարող է  դառնա չափավոր ընդդիմություն, մի մասն էլ` արմատական ընդդիմություն: Կուսակցության մի փոքր միջուկը կպահպանի ԲՀԿ-ի անվանվումը, բայց գոյատեւումը հարցականի տակ է դրվում` արդյոք առանց Ծառուկյանի`  կկարողանան կուսակցական պայքարը, այդքան մարդկանց աշխատավարձ տան, տարածքային կառույցներ ունենան»:

- Այդ ինը հոգին գործարար թեւի ներկայացուցիչնե՞ր են:

- Ես անուններ չեմ հարցրել, բամբասանքներով չեմ զբաղվում: Ինձ  ՕԵԿ-ի պաշտոնական դեմքն (ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին նկատի ունի-խմբ.) ու Մհեր Շահգելդյանն են այդ մասին ասել:

- Իսկ ինչո՞ւ այդ մասին  ՕԵԿ-ը չի հայտարարում, այլ Դուք :

- Երբ այդ տեղեկատվությունը ստացա, հարցրի` կարող եմ սա տարածել, ասաց` այո, իհարկե, դա հո գաղտնիք չէ:

- ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնածները  Արթուր Բաղդասարյանի՞ն են տեսնում որպես երկրորդ Գագիկ Ծառուկյան:

- Ոչ, ոչ: Այդ ինը հոգին չեն ցանկանում մտնել  ՀՀԿ, չեն ցանկանում «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, ամենահարմար հանգրվանն ՕԵԿ-ն է:

Կապ հաստատեցինք նաեւ  ԲՀԿ մամուլի ժամանակավոր պատասխանատու Վահան Բաբայանի հետ: Վերջինս հերքեց այդ տեղեկությունները` դրանք համարելով անհեթեթություն:

«Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Եթե երկրում մնացել  են մարդիկ, որոնք  հավատում են Ահարոն Ադիբեկյանի վերլուծություններին, աբսուրդ է»,- ասաց պրն Բաբայանը:

Ըստ Վահան Բաբայանի` Ահարոն Ադիբեկյանը ինը պատգամավորի փոխարեն կարող էր ասել 29, 39: «Հիմա ուզում եք, որ ես դա մեկնաբանե՞մ: Դա ապատեղեկատվություն է: Պետք չէ լուրջ վերաբերվել նման հայտարարություններին»,- եզրափակեց Բաբայանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում