ԴԱՎԻԹ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
Պարզվում է, ԼՏՊ-ի հայտարարած «հարկադիր արձակուրդը» վերաբերում էր ոչ միայն ՀԱԿ անդամներին, այլ նաև իր ընտանիքի անդամներին: Միևնույն ժամանակ, երբ Արամ Մանուկյանը որոշեց «Փարավոն» ռեստորանային համալիրի կարոտն առնել եգիպտական փարավոնների իսկական բուրգերից ու մեկնեց Շարմ Էլ Շեյխ, ԼՏՊ-ի որդին էլ՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, մեկնեց ԱՄՆ:
Բնական է, որ ԼՏՊ-ի ընտանիքի անդամներին ավելի ճոխ և թանկարժեք հանգիստ բաժին կհասնի, քան ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Վերջիվերջո, իր իշխանության տարիներին հարազատ եղբոր հետ միասին երկիրն այդքան թալանելուց հետո Տեր-Պետրոսյանը պետք է հոգ տաներ իր ընտանիքի անդամների մասին, նաև իր հարազատների համար ապահովեր թանկարժեք արձակուրդներ, եթե, իհարկե, ԼՏՊ-ի որդու մեկնելը ԱՄՆ միայն «հարկադիր արձակուրդի» շրջանակներում է: Որովհետև չի բացառվում, որ Դավիթ Տեր-Պետրոսյանը մեկնած լինի նաև իրենց ընտանիքին պատկանող բիզնեսների գործերով՝ միաժամանակ հաճելին համատեղելով օգտակարի հետ: Կամ էլ հնարավոր է, որ ԲՀԿ-ի հետ նախկին համագործակցությունից և դրա հաշվին «Impresso» սրճարանը բացելուց հետո դեռ մնացել են որոշակի ֆինանսական միջոցներ, որոնք կարելի է ներդնել նոր բիզնեսներում:
Այսպիսով, ԼՏՊ-ի ու կոնգրեսականների հաճույքների սեզոնը բացված է: Տեսնենք, թե ով կլինի հաջորդը:

