ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆ.ՙԱՐԴՅՈՒՆՔԻՑՍ ԳՈՀ ՉԵՄ՚

Արխիվ 12-16

ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆ.ՙԱՐԴՅՈՒՆՔԻՑՍ ԳՈՀ ՉԵՄ՚

 

 

Հոլանդական Առնեմում կայացած Հրաձգության Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունում Հայաստանը ներկայացրին 11 մարզիկ: Հայ հրաձիգները մրցաշարից վերադարձան ոչ միայն լավ ելույթների տպավորություններով, այլեւ ոսկե մեդալով:


Վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով եզրափակչում հաղթելով գործող չեմպիոն հունգարուհի Վերոնիկա Մայոռին`դարձել է Եվրոպայի չեմպիոն. աշխարհի գործող չեմպիոն Վ. Մայոռը բավարարվեց 2-րդ տեղով:
Հայաստանը ներկայացնող պատանեկան օլիմպիական խաղերի եւ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 18-ամյա Հրաչիկ Բաբայանը 63 տղամարդկանց պայքարում խոցել է 622,0 միավոր եւ գրավել 18-րդ տեղը: Իր ելույթների եւ առաջիկա անելիքների մասին "Իրավունքի" հետ զրույցում Հրաչիկ Բաբայանը նշեց. "Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների պայքարին: Արդյունքներիցս գոհ չեմ. 4 միավոր ցածր էր, իսկ եզրափակիչ անցնելու համար չբավավարեց 1.4 միավոր: Այս տարի ունեմ եւս երկու կարեւոր մրցաշար: Առաջինն Աշխարհի գավաթն է, որտեղ դարձյալ մեծահասակների հետ եմ պայքարելու: Եվ երկրորդը` Եվրոպայի խաղերը Բաքվում, եթե իհարկե Հայաստանի թիմը մասնակցի":
Առաջնության մթնոլորտը Հրաչիկ Բաբայանը գնահատում է դրական. "Ընդհանրապես, ամեն ինչ շատ լավ էր: Մրցակիցներս շատ ուժեղ եւ փորձառու հրաձիգներ էին: Մասնակցում էին թե՛ օլիմպիական չեմպիոններ, թե՛ աշխարհի առաջնության հաղթողներ: Ըստ իմ ունեցած հնարավորությունների` կարող էի անցնել եզրափակիչ, բայց որոշ թերությունների պատճառով չստացվեց: Այդ թերությունները տեխնիկական էին, բայց ավելի շատ` հոգեբանական":
Հայաստանի հավաքականի թիմի մյուս մարզիկները գրանցել են հետեւյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց) 16 մրցակիցների մեջ Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը եւ չի անցել կիսաեզրափակիչ փուլ: Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը: Նրան հաջորդել է 524 միավոր խոցած Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ, կանանց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ, տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցների մեջ Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը: Իսկ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից` 12-ամյա Հայկ Բաբայանը օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 47 մրցակիցների միջեւ 608,9 միավորով գրավել է 35-րդ տեղը: Իսկ օդամղիչ ատրճանակ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (60 կրակոց) 51 մրցակցից Զավեն Իգիթյանը մրցելույթն ավարտել է` գրավելով 5-րդ տեղը: Օդամղիչ հրացան, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (40 կրակոց) 66 մրցակցից Մարիամ Միքայելյանը 408.9 միավորով գրավել էր 33-րդ տեղը:
Հավելենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 43 երկրի 521 մարզիկ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում