Не плачь, девчонка, пройдут дожди, Вардан вернется, ты только жди!
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8
Մարտի 8-ի ամենամեծ նվերը Նաիրա Զոհրաբյանն ստացավ` ԲՀԿ կուսակցությունը:
% % % ՄԻԱՍԵՐ ԷՐ
Ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի` Գագիկ Ծառուկյանից հետո Բազմասեր Առաքելյանի կուսակցությունը լքելը ցույց տվեց, որ նրա բազմասեր լինելը իրականությանը չի համապատասխանում:
% % % ԲՀԿ-Ն ԼՔԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Մեզ ի՞նչ մնաց` մի հատ մանդատ, ուրիշ` ոչինչ:
% % % ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ ԱՆԴԻՆ
Էլ չթողին գյուղ, կտուր, ելան սանիկ, սանամեր, խնամի ու գյուղապետ, ելան մոտիկ-հեռավոր, քաղաքապետ ու քավոր:
% % % ԳՆԱՑՈՂԻ ԵՏԵՎԻՑ ԷԼ ԵՆ ԳՆՈՒՄ (ԲՀԿ-ԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԲՀԿ-ի բերած, Ծառուկյանի տարած:
ՀԱՅՏԱՐԱՐՈԹՅՈՒՆ
Ծեր դեմոկրատը փնտրում է նոր "չաղ" բուրժուայի` բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու համար: ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
% % % ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ
"Երբ ոչխարներին ղեկավարում է առյուծը, դա նորմալ երեւույթ է, բայց երբ ոչխարն է ղեկավարում առյուծներին, ողբամ քեզ Գյումրի քաղաք": ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
% % % ՍԷՖԻԼՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ (Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ` ՍԷՖԻԼՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՈՒՐԻՇԻ ԿՆՈՒՆՔԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՐ ՈՒԶՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ)
Ի՞նչ կնունք, պայթած կուսակցությունների հոգեհաց էր` իր օղորմաթաս ելույթներով:
% % % ՊԵՏՐՈՍԻ ՆՈՐ ԿԱՂԱՊԱՐԸ
"Կենտրոն" հեռուստաընկերության վերջին ծրագրային փոփոխություններից հետո Պետրոս Ղազարյանին բաժին է հասել հայտնի մուլֆիլմի` "Վինի թուխի" դերը: