«ՇԱԼԿԵԻՆ» ՉՊԱՐՏՎԱԾ ՌՈՆԱԼԴՈՒՆ ՍՊԻՏԱԿ ԹԱՇԿԻՆԱԿՆԵՐ Է ԹԱՓԱՀԱՐՈՒՄ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)
Արխիվ 12-16«ՇԱԼԿԵԻՆ» ՉՊԱՐՏՎԱԾ ՌՈՆԱԼԴՈՒՆ ՍՊԻՏԱԿ ԹԱՇԿԻՆԱԿՆԵՐ Է ԹԱՓԱՀԱՐՈՒՄ (ԾԱՂՐԱՆԿԱՐ)
Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի Մադրիդի «Ռեալի» եւ Գելզենկիրխենի «Շալկեի» միջեւ պատասխան հանդիպմանը, որում գերմանական ակումբը հաղթել էր 4:3 հաշվով: Ծաղրանկարում Մոմանին մադրիդցիներին ծաղրածուների դերում է պատկերել, բացառությամբ թիմի առաջատար Ռոնալդուի, ով առաջին խաղակեսում իր հաշվին դուբլ գրանցեց եւ միայնակ դիմակայեց գերմանական ակումբին: Ծաղրանկարում ի նշան դժգոհության Ռոնալդուն սպիտակ թաշկինակներ է թափահարում երկրպագուների հետ: Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտիի թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին 2:0 հաշվով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

