Ըստ Շավարշ Քոչարյանի` մարտի 13-ի ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը չի մասնակցում, քանի որ Հայաստանն այնպես է ինտեգրվել ԵՏՄ-ին, որ էլ դրա կարիքը չի զգացվում:
% % % ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ԼՏՊ-ԻՆ 1998Թ. ՄԻ ՀԱՏ "ՓՇՏ" ԱՍԻՆ` ՓԱԽԱՎ` Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԼՏՊ-ի խաղը մինչեւ առաջին փշտ անելն ա:
% % % ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Հիմնադիր նախագահն ինչ արեց, որ "Հիմնադիր խորհրդարանն" ինչ անի:
% % % ԿԱՐԵՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է
Ըստ Սպորտի նախարարի` չնայած Ծառուկյանը քաղաքականությունը թողեց, բայց մնաց օլիմպիական բարձունքներում:
ԲՀԿ-Ի ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ
Արմատական, կառուցողական, հնազանդ եւ վերջապես ընդդիմադիր-իշխանամետ:
% % % ՄԵՆԱԿ ԵՄ, ՏԽՈՒՐ ԵՄ, ԿԱՄ ՍԱ ԱՐԴԵՆ ՎԵՐՋՆ Է
ԲՀԿ-ից հայտնում են, որ կուսակցությունից Բազմասեր Առաքելյանի հեռանալուց հետո երջանիկ եւ բազմասեր կուսակցությունը վերածվեց տաղտկալի եւ միասեռ կուսակցության:
% % % ՈՐԲԱՑԱՎ
Ըստ ԲՀԿ վերնախավի` եթե ԲՀԿ-ն Ծառուկյանի հեռանալով կորցրեց կուսակցության լավ ղեկավարի, ապա որոշ ԲՀԿ-ականներ` նաեւ քաղաքական հորը եւ կերակրող ձեռքը: