ԵՐԲ ՖԵՄԻՆԻԶՄԻ ԶՈՀ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՇՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՖԵՄԻՆԻԶՄԻ
ԶՈՀ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՇՆԵՐԸ


Գուցե շատերի համար չնչին երեւույթ է, բայց հանրային բարոյական առումով լուրջ հիմնախնդիր, ինչին կփորձենք անդրադառնալ ստորեւ: Ինչպես արդեն ներկայացրել էր «Իրավունքը», ինչ-որ ֆեմինիստուհիներ եւ գենդերային կերպարներ` կլարացետկինյան տրամադրությամբ վարակված, մարտի 8-ին հայտնվել էին փողոցներում ու կոչ էին անում. «Ո՛չ հայրիշխանությանը»: Իսկ հիմա ամենաողբերգականը` այդ կոչերը ֆեմինիստուհիներից ավելի բարձր հնչեցնում էին ինչ-որ տղաներ (համենայնդեպս, իրենց կերպարներով նրանք դեռ հիշեցնում էին արական սեռը): Ինչեւէ, այսպիսի կերպարների կողքին էր հայտնվել նաեւ մի շնիկ` վրան էլ փակցված. «Ես ֆեմինիստ եմ»: Այս խայտառակ երթի, ինչպես նաեւ «տուժած» շնիկի վերաբերյալ, «Իրավունքը» զրուցեց իրավապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:


Անդրադառնալով վերոնշյալ երթի «Ո՛չ հայրիշխանությանը» կոչերին` իրավապաշտպան Ն. Արամյանը նախ նշեց. «Տեսակով հակաֆեմինիստ եմ, քանի որ առնվազն մեր իրականության մեջ կանայք բոլոր նախադրյալներն ունեն ավելին լինելու եւ երբեւէ չեն լինում` հենց նույն կանանց պատճառով: Ուստի` բացարձակ անիմաստ եմ համարում խոսել իշխանության «սեռի» մասին, երբ ընտանիքում դաստիարակությունն էլ է աղավաղված»: Ինչ վերաբերում է այս կամ այն երթերի կազմակերպմանը, ըստ իրավապաշտպանի. «Ինձ համար ցանկացած հանրային միջոցառում, անգամ ամենաանհիմնները, ողջունելի են, քանի որ «շարժը» միշտ էլ անհրաժեշտ է... Պարզապես, դեռ առանձնապես հետաքրքիր ու տարբերվող ձեւաչափերի մակարդակի չենք հասել, այդ պատճառով էլ փորձում են որոշ տարրերով հետաքրքիր դարձնել իրավիճակը»: Իսկ թե որքանո՞վ է նորմալ, որ որոշ մարդիկ շներին օգտագործում են նման կերպ` ինչ-որ ֆեմինիստական բողոքի ակցիաներ անցկացնելու համար, Ն. Արամյանն ասաց. «Եթե կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք չկա, ապա կենդանապաշտպանության մասով խնդիր չի առաջանում, որովհետեւ նվաստացման մաս էլ չկա... Իհարկե, շունիկը կարող է ծաղիկ պահել բերանում կամ «գրկիր ինձ» կոչով ցուցանակ, եւ դա միշտ էլ հուզիչ կլինի մարդկանց համար ու ավելի խոսուն: Այլ է, որ անհամեմատ ավելի սրամիտ ու արժանավայել կլիներ թե՛ կենդանու եւ թե՛ մարդու համար ու «տեսանկյունից», եթե ցուցանակին գրված լիներ «իմ տերը ֆեմինիստ է, բայց ես միեւնույնն է սիրում եմ նրան» կամ «ես տղա (աղջիկ) եմ, բայց ինչ տարբերություն» եւ այլն... Իսկ նկարում պատկերված տարբերակում բացարձակապես անհասկանալի է` ինչ կոչ կամ խորհուրդ ունի գրվածը, եւ ավելի բացասական, քան դրական ազդեցություն կարող է ունենալ հանրության տարբեր շրջանակներում»:
Եվ վերջում` եւս մեկ անգամ շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ` հորդորում ենք տղամարդկանցից ոչ թե մայրիշխանություն, այլ սեր, համբույր ու ջերմություն պահանջեք: Իսկ ֆեմինիզմով տառապելու փոխարեն, փորձեք գերել տղամարդկանց ձեր համեստությամբ ու նրբագեղությամբ, հավատացե՛ք, նրանք մշտապես պատրաստ են գերեվարված լինել ձեր հմայքով եւ ոչ մայրիշխանությամբ:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում