ԿՈԼԱԺԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԻՆ Է` ԱՆՄՈՌՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

Արխիվ 12-16

ԿՈԼԱԺԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԻՆ Է` ԱՆՄՈՌՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ

Արդեն երկար` 12 տարիների բարի ավանդույթ է, որ ժողովրդական վարպետ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ամեն գարնանամուտին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ներկայացնում է իր նորաստեղծ կոլաժների ցուցադրությունը: Անշուշտ, միշտ դրանց բովանդակային հիմքը կյանքի գարնանային վերածնունդն է, նոր ոգին ու էությունը:
Ամեն անգամ Նելլի Գեւորգյանը դրան գումարում է տարվա խորհուրդը: Անշուշտ, այս անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարին է` իր անմոռուկ խորհրդանիշով` մի կողմից չորացած ծաղիկների գեղեցիկ զուգորդումներով, մյուս պարագայում` եղածին բնութագրական նյութերի հավելումով. "Մեր այս հույսի եւ հավատի գարունները խարսխված այն 1.5 միլիոն զոհերի արյունով, ովքեր նահատակվեցին 100 տարի առաջ,- մեր զրույցի ժամանակ ասում է վարպետը,- թերեւս Եղեռնից հետո այդ 100 տարին մեր ժողովրդի համար կոտրած մեջքը ուղղելու, վերընձյուղվելու ժամանակաշրջան է":
Ցուցահանդեսի ժամանակ օրվա բանախոսները քիչ չէին: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի համոզմամբ` ամեն տարի Նելլի Գեւորգյանը ցուցահանդես է բերում իր զգացումների արգասիքները` իրեն յուրահատուկ կոլաժային լուծումներով: Կազմակերպիչներից մեկը` "Լոռվա ձոր" հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյաննսաց, որ Նելլի Գեւորգյանը եւ ոչ մի տարի իրեն չի կրկնում` միաժամանակ ուժ ու ոգի տալով այն իրերին, որոնք, թվում էր, թե այլեւս չպետք է լինեին մարդու կողքին:
ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը ընդգծում է, որ Նելլի Գեւորգյանը գույների եւ երանգների հետաքրքիր զուգորդումներ է ստանում` ոչ միայն դիզայների, այլեւ նկարչի ճաշակ ու սուր աչք ունի: Հրանտ Թադեւոսյանի գործընկեր ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, շարունակելով նրա խոսքը, ընդգծում է, որ Նելլի Գեւորգյանի ստեղծագործական հորիզոնները շատ բազմազան են` ե՛ւ գունային, ե՛ւ բովանդակային առումներով, եւ այդ ամենի արդյունքում ստացվում են հետաքրքիր եւ ինքնատիպ ուղերձներ:
Ինչ-որ տեղ ամփոփիչ էր ԱԺ պատգամավոր Արա Արամյանի խոսքերը. "Այսքան արվեստասերների առկայությունը վկայում է Նելլի Գեւորգյանի ժողովրդայնության մասին, իսկապես, ժողովրդական վարպետ, որի ասելիքը կատարման ձեւով գուցե եւ պարզ ու հասկանալի է, բայց բովանդակային հզոր լիցքեր ունեցող":
Ցուցասրահում ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ շրջում են սրահներով, հաղորդակցվում միմյանց հետ, կարծիքներ կիսում: Մեկ այլ արվեստասեր` բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Մատինյանի համոզմամբ` կոլաժներում Նելլի Գեւորգյանը հույսի եւ հավատի իր ուղերձներն է ուզում հասցնել արվեստասերին, իսկ նա էլ ձգտում է ընկալել ու հասկանալ այս ամենը: Նման ցուցահանդեսներում դժվար է գտնել հեղինակին եւ զրուցել նրա հետ: Իր արվեստասերի հետ շփվող Նելլի Գեւորգյանն անընդհատ մեկնաբանություններ է տալիս. "Այս տարի որոշեցի իմ աշխատանքների վերնագրերը չգրել դրանց կողքին, որպեսզի ինքը` արվեստասերը, կարողանա իր երեւակայության մեջ իր վերնագրերն ունենալ եւ ընկալման մեջ ազատ ու անկաշկանդ լինել":
Գուցե սա եւս ընդունելի տարբերակ է: Մեզ մնում է ասել` շնորհավոր քո նոր ցուցադրությունը, որը հույսի եւ հավատի նոր լիցքեր է բերում ամեն մեկին:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում