«ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԱՆՍԵՌ ԷԱԿՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ՉՈՒՆԵՆ ԽՈՍԵԼՈՒ ՁԻՐՔ»

Արխիվ 12-16

«ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆԻՆ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԱՆՍԵՌ ԷԱԿՆԵՐԻ, ՈՎՔԵՐ ՉՈՒՆԵՆ ԽՈՍԵԼՈՒ ՁԻՐՔ»

 

Չնայած կանանց միամսյակը հայ տղամարդկանց «աչքի լույսը» չէ, բայց նրանցից շատերի կարծիքով` կնոջը մեծարելու համար մեկ ամիսն էլ բավական չէ: Դերասան, հեռուստահաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ հենց այդ տղամարդկանցից է, ով կարծում է, որ տղամարդիկ կնոջ համար պիտի տոն դարձնեն ցանկացած օր: Կանանց միամսյակի, պարսկական ֆիլմում նկարահանվելու եւ դերասանական ոլորտում առկա խնդիրների մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:

 

«ԲԱԼԻԿԻ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՆՎԵՐՆ Է ԵՐԿՈՒՍԻՍ ՀԱՄԱՐ»


- Ճիշտ է, կնոջը մեծարում ենք մի ամսվա ընթացքում, բայց տղամարդը կնոջ համար պիտի տոն դարձնի յուրաքանչյուր օր: Կնոջս առանձնահատուկ ոչինչ չեմ նվիրել, բայց երբ հնարավորություն ունեմ եւ շատ զբաղված չեմ, փորձում եմ նվերներ անել նրան: Չնայած, այս տարի առանձնահատուկ նվեր կինս է ինձ համար անում` բալիկի ենք սպասում, դա ամենամեծ նվերն է երկուսիս համար: Որքան սիրում եմ նվերներ ստանալ, կրկնակի սիրում եմ նվիրել: Ընդհանրապես, կնոջ համար ամենամեծ նվերն այն է, որ սիրելի էակը միշտ լինի իր կողքին, իսկ որպես էսթետիկ նվեր` ծաղիկներն են, ինչը կարելի է ամեն օր նվիրել, հատկապես, որ հիմա ծաղկառատ գարուն է: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին եւ իմ սրտից նվիրում ծաղիկներ:


«ՃԻՇՏ ԿԱՆԵՆ, ՈՐ ՀԱՅ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ ԴԻՏԵՆ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐ»


- Սուրեն, վերջին շրջանում գրեթե հեռուստասերիալներ չեն նկարահանվում, ասում են` դա հարվածում է դերասանի գրպանին:

- Հիմա հեռուստասերիալներ նկարահանվում են ավելի քիչ, քան` նախկինում էր, ինչն իմ կարծիքով` ավելի լավ է: Երբ քիչ են նկարահանվում, ավելի շատ են աշխատում այդ արտադրության վրա: Մի կողմից էլ` այդ դադարն անհրաժեշտ է դերասանի համար, որպեսզի հեռուստադիտողի աչքը կարոտի քեզ: Իսկ ֆինանսապես, ինչպես ասում են` տաշած քարը գետնին չի մնում: Եթե լավ դերասան ես, հաստատ կարող ես քեզ ուրիշ տեղերում դրսեւորել: Դերասանի համար ասպարեզը մեծ է: Օրինակ` ես անում եմ մի քանի գործ` բրազիլական հեռուստասերիալների կրկնօրինակումներ, որոնք մակարդակով, իրենց նկարահանման ամբողջ պրոցեսով եւ հզոր սյուժեով ավելի բարձր են, քան մեր հեռուստասերիալները: Բազմիցս ասել եմ, ճիշտ կանեն, որ հայ սցենարիստները դիտեն բրազիլական հեռուստասերիալներ, որովհետեւ իրենցից շատ բան ունեն սովորելու: Մենք չունենք սցենարական դպրոց, չեն կարողանում կառուցել սյուժե, հոգնում են, շուտ են սպառվում մեր սցենարիստները: Լավ բան են սկսում, բայց կեսից սպառվում են: Երբ խոսում ես` ասում է հոգնել եմ, չեմ կարողանում գրել, չգիտեմ` ինչ գրեմ...

- Այդ դեպքում, ինչպե՞ս է որ սերիաները ձգվում են 200 սերիայից ավելի:

- Հովանավոր կա, դիտողականություն կա, պիտի ձգվի սերիալը եւ վերջ:


«ՄՈՆՈՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԻ ԽԵՆԹ ԳԱՂԱՓԱՐ ՈՒՆԵՄ»


- Սցենարային առումով` նաեւ կաղում է թատրոնը` այնտեղ էլ լավ դրամատուրգիայի պակաս կա:

- Այո, բայց երիտասարդների մեջ կան լավ դրամատուրգներ: Ունեմ շատ ընկերներ, ովքեր այդ ժանրում հետաքրքիր բաներ են գրում, որոնք հաճույքով կարելի է բեմադրել: Բայց էլի քիչ է, որովհետեւ վերջին շրջանում հիմնականում բեմադրում են արտասահմանյան դրամատուրգների գործեր, որոնք ավելի շատ ծիծաղ են պարգեւում հանդիսատեսին: Մի կողմից լավ է, եթե լավ ես բեմադրում, մի կողմից էլ` լուրջ, հետաքրքիր գործերի պահանջ կա:

- Որպես հրավիրյալ դերասան` խաղում եք մի քանի ներկայացումներում, դրան զուգահեռ նաեւ Կամերային երաժշտական թատրոնի դերասան եք, ինչպե՞ս եք կարողանում մնալ ռիթմի մեջ: Թե՞ սա այն դեպքն է, որ տաշած քարը գետնին չի մնում:

- Դերասանի մասնագիտությունն այդպիսին է, մի տեղում չես կարող մնալ: Արդեն 5 տարի աշխատում եմ Կամերային երաժշտական թատրոնում, զբաղված եմ ներկայացումներում: Նոր մյուզիքլ ենք բեմադրում` «Կոշկավոր կատուն», բայց դեռ չեմ ուզում փակագծերը բացել: Հրավերներ ունեմ այլ ներկայացումներից, «Շարմ» ընկերության կողմից ստացա հրավեր եւ խաղում եմ «Սիրո կամուրջ» ներկայացման մեջ: Եվ մոնոներկայացման մի խենթ գաղափար ունեմ` ես եւ իմ լավ ընկերը միասին մոնոներկայացում ենք բեմադրում, նա գրում է սցենարը եւ ապահովում երաժշտական մասը: Բեմադրությունը փորձում ենք միասին անել, տեսնենք ինչպես կստացվի:


«ԵԹԵ ՄԵԶ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՆ, ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ՖԻԼՄԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ»


- Որքան գիտեմ, ամիսներ առաջ նկարահանվել եք պարսկական ֆիլմում:

- Այո, ինձ թվում էր այդ երկու ամիսը նկարահանվում եմ հոլիվուդյան ինչ-որ ֆիլմում: Մեզ մոտ թյուր կարծիք կա պարսիկների հանդեպ, բայց մենք իրենցից հազար տարով հետ ենք, որովհետեւ այն, ինչ իրենք էին անում, հաստատ Հայաստանում դրա կեսի կեսի բյուջեն է օգտագործվում:

- Այսինքն` բյուջե՞ն է մեզ խանգարում:

- Այո, չեմ ուզում մեզ փնովել, լավ երիտասարդ կադրեր, հնարավորություններ ունենք` ամեն ինչ անելու, բայց ֆինանս չկա: Չեմ կարծում, որ ֆինանս լինի, չենք կարող Հայոց ցեղասպանության մասին հիանալի մի ֆիլմ նկարահանել ու ամբողջ աշխարհին ցույց տալ: Համոզված եմ` մեզանից լավ ոչ ոք չի անի, որովհետեւ դա մեր արյան մեջ ենք զգում: Եթե մեզ ֆինանսավորեն` հոլիվուդյան մասշտաբի ֆիլմեր կարող ենք նկարահանել:

- Ինչի՞ մասին էր պարսկական ֆիլմը:

- Հայաստանի հետ բացարձակ կապ չուներ, մուսուլմաններ- հրեաներ հակամարտությունն էր, մարմնավորում էի հրեայի կերպար, գլխավոր դերերից մեկն էր: Բարի, դրական կերպար էր, իսկ վերջում իմ հերոսը մահանում է: Ամբողջ սյուժեն չգիտեմ, որովհետեւ մեզ միայն տեղյակ էին պահում մեր կերպարի խնդիրները: Հետաքրքիր էր իրենց հետ աշխատելը, ուրախ եմ, որ մասնակցեցի: Նկարահանման առաջին իսկ օրվանից ռեժիսորի կողմից Պարսկաստանում աշխատելու հրավեր ստացա, ուղղակի խնդիր կար` պարսկերեն պիտի լավ իմանայի:

 


«ԱՐՎԵՍՏԸ ԾՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԼԱՎ, ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»


- Թատերական ոլորտում կա՞ն խնդիրներ, որոնք արժանի են մատնանշման ու անհանգստացնում են:

- Չեմ ուզում ցեխ նետել պաշտոնյաների վրա, թե լավ չեք նայում թատրոնին: Փառք Աստծո, բարձրացվեց դերասանի աշխատավարձը, ինչը շատ գովելի է, վաղուց պետք է արվեր: Իսկ ինչ վերաբերում է մեր` Կամերային երաժշտական թատրոնին, ապա ունենք շատ բացեր` վերանորոգման առումով: Եթե կլսեն իմ ձայնը, կխնդրեի, որ դրա վրա ուշադրություն դարձնեին: Դուրս գանք այն կարծրատիպից, որ արվեստը ծնվում է ծանրության եւ նեղության մեջ, ոչ, արվեստը ծնվում է նաեւ լավ, հարմարավետ պայմաններում, դերասանի համար հարմարավետության մեջ աշխատելը կրկնակի է դարձնում գործի ստացված լինելը:

- Ամիսներ առաջ թատրոնում նոր տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր նշանակվեց:

- Որպես դերասան` աշխատում եմ շատ չսեւեռվել այդ փոփոխությունների վրա, ես դերասան եմ, պիտի աշխատեմ բոլոր ռեժիսորների հետ: Այն դերասաններից չեմ, որ ասում են` ոչ, ես աշխատում եմ այս ռեժիսորի հետ եւ բացի նրանից ոչ ոքի հետ չեմ ուզում աշխատել, չի կարող նման բան լինել: Դա կա միայն Հոլիվուդում: Դերասանին դա ամենաքիչը պիտի անհանգստացնի: Ինձ համար կարեւոր է թատրոնի ընդհանուր վիճակը, եթե այդ փոփոխությունից ավելի լավ կլինի, թող այդպես լինի:


«ՈՐՔԱՆ ԷԼ ԱԶԱՏ ԼԻՆԵՍ, ՉՊԻՏԻ ՄՈՌԱՆԱՍ, ՈՐ ԴԱ ԵԹԵՐ Է»


- Որպես հեռուստահաղորդավար, այսօր Ձեզ չենք տեսնում եթերում:

- Որքան սիրում եմ թատրոնը, նույնքան էլ սիրում եմ հեռուստատեսությունը: Քիչ չի եղել իմ աշխատանքը հեռուստատեսությունում` 10-15 տարի, որից 10 տարին միայն ուղիղ եթեր: Ցավում եմ, որ այսօր տեսնում եմ, թե ուղիղ եթերում ինչ է կատարվում: Հեռուստաէկրանին տեսնում ես անսեռ էակների, տեսնում ես մարդկանց, ովքեր չունեն խոսելու ձիրք: Որքան էլ ազատ լինես, չպիտի մոռանաս, որ դա եթեր է: Հատկապես առավոտյան ծրագիր ես նայում, ուզում ես փոխել ալիքը: Առավոտյան ծրագրում քեզ ոչ մի բան չպիտի բարկացնի, որ պայծառ դեմքով տանից դուրս գաս, գնաս աշխատանքի: Մեզ մոտ առավոտյան ծրագրերը դարձել են խնդիրների քննարկման տեղ` թոքշոուներ, հիվանդությունների մասին ենք անընդհատ խոսում: Ամենամեծ թերությունը` հաղորդավարները չեն պատրաստվում եթերին, կանչում են հյուր` ինֆորմացիա չունենալով նրա մասին եւ հնչեցնում են ստանդարտ հարցեր: Չեմ զլանում ու համացանցով նայում եմ Օփրայի եթերները եւ սովորում եմ: Զգում ես, որ խոսում է հյուրի հետ եւ ավելի շատ բան գիտի` քան հյուրը իր կյանքից եւ այնպիսի հարցեր է տալիս, որ հյուրը վստահում է իրեն ու բացում գաղտնիքը: Վերջերս հաղորդումներից մեկում Օփրան այնքան ճիշտ տարավ խոսակցությունը, որ Թինա Թյորները` այդ 70-ն անց կինը բացահայտ հայտարարեց, որ իրեն բռնաբարել են: Շնորհիվ հաղորդավարի` հյուրը բացվեց ու կարողացավ իր գաղտնիքի մասին պատմել բոլորին:

- Այդ դեպքում, ինչո՞ւ չեք վերադառնում հեռուստատեսություն, որ այդ բացը լրացնեք կամ ինչ-որ բան փոխեք:

- Ես այն դեմքերից չեմ, որ նստեմ ու սպասեմ, թե երբ կհրավիրեն: Դիմել եմ մի քանի տեղ. կամ իրենք հարմար չեն գտել, կամ էլ` ես չեմ համաձայնել այն բանին, ինչ իրենք են առաջարկել: Եթե լինի հետաքրրքիր նախագծի հրավեր, կգնամ, հաղորդավարը պիտի անընդհատ լինի գործի մեջ: Չեմ ուզում միայն վատն ասել, միանշանակ լավն էլ կա եթերում: Ունեմ ընկերներ, որ հրավիրում են` սիրով գնում եմ: Բայց կան մարդիկ, որ չեմ գնա, եւ եղել է, որ հրաժարվել եմ, որովհետեւ դատարկ խոսակցություններ են լինելու եթերում, ավելի լավ է չգնամ:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում