"ՊԶՈՆ ՎՐԵԺ ԿԼՈՒԾԻ ԵՂՈՐՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"

Արխիվ 12-16

"ՊԶՈՆ ՎՐԵԺ ԿԼՈՒԾԻ
ԵՂՈՐՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"


Նուբարաշենում մարտի 4-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) եւ նրա մերձավորների սպանությունների "հետքերը տանում են դեպի տարիներ առաջ "ՏԷՑ-ի կռուգում" տեղի ունեցած ռազբորկան, երբ փոխհրաձգության հետեւանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը, վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ": Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով "Նուբարաշեն" ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանությամբ ավարտված միջադեպի հիմնական պատճառներին` ասաց հայտնի քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ: Իսկ կատարվածը, ըստ քրեագետի, պրոֆեսիոնալ մարդասպանի ձեռքով կատարված պատվիրված սպանություն էր.
-Պրոֆեսիոնալ եւ կազմակերպված սպանության դասական օրինակ էր. բոլոր նշաններն այդ մասին են խոսում: Սպանելուց հետո, եթե կրակել են, պետք է, որ թողնեին հեռանային: Բայց զենքերն ինչո՞ւ են շպրտել դեպքի վայրում. դա իր պատասխանն ունի եւ խոսում է պատվիրված սպանության մասին: Հիմնականում վարձու, պատվիրված սպանությունների դեպքում են զենքը թողնում տեղում: Սա սպանություն էր, որը դեռ շատ "ջուր կքաշի", քանի որ  այդտեղ ներկա ու մասնակից է եղել նաեւ քրեական աշխարհում մեծ ճանաչում ունեցող օրենքով գող Արմեն Ղազարյանի ¥Պզո¤ եղբորորդին` Երրորդմասցի Լյովիկը:
- Ըստ Ձեզ, ո՞րն է շրջանառվող վարկածներից ամենահավանականը:
- Չի բացառվում  նաեւ, որ այս սպանության պատճառը նախորդ տարի Երրորդմասցի Լյովիկի ու Օշականցի Գեւորիկի միջեւ եղած ընդհարումը լինի: Բայց ինչ էլ եղած լինի սպանության հիմքում, միեւնույնն էª Երրորդմասցի Լյովիկի հորեղբայրը` Արմեն Ղազարյանը, կատարվածը կբացահայտի եւ վրեժխնդիր կլինի: Ի վերջո չմոռանանք, որ Լեւոն Ղազարյանը քրեական աշխարհում առավել հայտնի էր դարձել եւ հեղինակություն էր վայելում նաեւ նրա համար, որ նա քրեական աշխարհում հայտնի ամենաճանաչված մարդկանցից մեկի` Պզոյի եղբորորդին է: Ես չգիտեմª Լյովիկին սպանողները ինչն են հաշվի առել, ինչը` ոչ, բայց Պզոյի դերը պետք չէր նվազեցնել: Պարզ է նաեւ, որ ամեն մեկը չէր գնա այսպիսի ռիսկի, քանի որ քրեական աշխարհին ծանոթ մարդիկ լավ գիտեն, թե Պզոն ինչ հզոր դեմք է ամբողջ քրեական ախարհում, եւ նրա հետ կատակ անել չի կարելի: Իսկ դա հուշում է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունը հետեւանքներ անպայման կունենա. պատասխան հարվածը չի ուշանա: Այնպես որ, սպանության ինչ վարկածներ էլ որ շրջանառվեն, իրավապահ մարմիններին ինչ աշխատանք էլ իրականացնեն, քրեական հեղինակություններն այս հաշիվը կլուծեն իրենց ճանապարհով. կլինի համարժեք պատասխան: Որովհետեւ եթե շատերի համար, սա զուտ սենսացիոն միջադեպ է, ապա սպանվածներից յուրաքանչյուրի հարազատի համար սա վրեժի հարց է, հատկապես Լյովիկի պարագայում:
- Շրջանառվող վարկածների համաձայնª հնարավոր է, որ սպանության մեջ խառը լինի  Մարտուն Կարապետյանըª "Կյաժ Մարտունը": Ի՞նչ կասեք այս վարկածի առնչությամբ:
- "Կյաժը", ես կասեի, առհասարակ հայտնի չէ քրեական աշխարհում: Բայց դա չի նշանակում, որ այդ վարկածն անհավանական է. համենայնդեպսª համապատասխան վարձատրության դեպքում ամեն ինչի էլ կարելի է գնալ: Ամեն դեպքում, իրավապահները ցանկության դեպքում կարող են բացահայտել այս սպանությունները, եթե իհարկե շահագրգռված անձինք չլինեն, որոնք ցանկանան գործը լրիվ այլ ուղղությամբ տանել: Չնայած ես կարծում եմ, որ գործն ամեն դեպքում կբացահայտվի, քանի որ, կրկնում եմ, սպանվածների թվում Պզոյի եղբորորդին է: Ինձ համար միայն մի բանն էր անհասկանալի, որ քրեական հեղինակությունների ընդհարումների հետ կապված այս սպանության գործը տեղափոխվեց ԱԱԾ: Ես կհասկանայի, եթե Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը վարեր ԱԱԾ-ն: Բայց հիմա տպավորություն է, որ Լեւոն Ղազարյանի սպանությունը դարձել է Ազգային անվտանգության հարց:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում