ՈՐՆ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

Արխիվ 12-16

ՈՐՆ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ
ՀԵՐԹԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ


Գյումրիում մարտի 7-ին կրկին կրակոցներ հնչեցին: Այս անգամª հիվանդանոց տեղափոխվեց վեց մարդ` Ղազարյան Սմբատը, Ղազարյան Գագիկը, Ղազարյան Կնյազը, Հակոբյան Վլադիմիրը, Գեւորգյան Համլետը, Ղուկասյան Գագիկը: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից: Վիրավորներից Կնյազ Ղազարյանը գանգուղեղային վնասվածք է ստացել հրազենից եւ այս պահին միացված է արհեստական շնչառության ապարատին: Նրա եղբայրը` Գագիկ Ղազարյանը, ուսահոդի վնասվածք է ստացել հրազենից: Նրան գիշերը վիրահատել են, այս պահին վիճակը կայուն է, ինքնուրույն է շնչում: Երրորդ վիրավորը նրանց հակառակորդ ճամբարից է` Գագիկ Ղուկասյանը, ով ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել բութ գործիքով հարվածից (ոչ հրազենից): Նա եւս ինքնուրույն է շնչում: Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք ԱԺ գյումրեցի պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, ով ճանաչում է միջադեպի մասնակիցներին եւ որոշ չափով տեղյակ է կատարվածի մանրամասներին:
-Սկսենք հետեւյալ տխուր փաստն արձանագրելուց. վերջին ամիսներին Գյումրիում անընդհատ անցանկալի միջադեպեր են տեղի ունենում:
- Նախ ցավում եմ, որ հատկապես այս տարի Գյումրիում նմանատիպ դեպքերը շատացել են, որը, արդեն, իրոք մտահոգիչ է: Ամենացավալին այն է, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցող փոքրիկ վիճաբանությունները վերածվում են նմանատիպ անցանկալի ընդհարումների: Եվ, այս պարագայում, կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է ավելի հանդուրժող լինի, քանի որ վերջին դեպքերը փաստում են այն մասին, որ խնդիրն ընդամենը անհանդուրժողականությունն է: Փոխանակ մեկս մյուսի նկատմամբ ավելի հանդուրժող լինի եւ փորձենք մարել վեճի փոքրիկ օջախները, ցավոք դրանք դարձնում ենք ավելի լուրջ ընդհարումների եւ կոնֆլիկտների պատճառ:
- Իսկ Դուք հանդիպե՞լ եք միջադեպի մասնակիցների հետ:
- Անկեղծ ասած` ես այդ ծեծկռտուքի մասնակիցներին բոլորին էլ գիտեմ, եւ միջադեպի մանրամասներին էլ ինչ-որ չափով տիրապետում եմ:
- Կկիսվե՞ք Ձեր ունեցած տեղեկատվությամբ մեզ հետ, ի՞նչ  վարկածներ են շրջանառվում:
- Այստեղ վարկածի խնդիր չկա. հստակ է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունից, որն ավարտվել է կրակոցներով: Եվ այստեղ ես նաեւ մեղադրում եմ այն մարդկանց, ծնողներին, ովքեր ժամանակին չեն կարողացել դրա դեմն առնել, քանի որ իսկապես մտահոգիչ է, որ երբ մի փոքր կենցաղային վեճը ավարտվում է նմանատիպ ցավալի հետեւանքներով:
- Կենցաղային վեճ ասելով` ի՞նչ նկատի ունեք, մասնավորապես ի՞նչն է տվյալ պարագայում կրակոցների պատճառ հանդիսացել:
- Իմ ունեցած տեղեկատվությամբª մի քանի ամիս առաջ հարսանիքի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտի շարունակությունն էր: Ամիսներ  շարունակ այդ վեճը թեժացել-թեժացել եւ մարտի 7-ին էլ հանգել է նմանատիպ միջադեպի: Ճանաչելով միջադեպի մասնակիցներին, երբեք չէի մտածի, որ տվյալ անձինք կարող են այդ միջադեպի կիզակետում հայտնվել, առավելեւս միջադեպի պատճառը լինել: Քանի որ բոլորն էլ լուրջ մարդիկ են, թաղում, քաղաքում ճանաչված, եւ մինչ օրս էլ չեմ հասկանում, թե ինչն էր խանգարում, որ չկարողացան միմյանց հետ լեզու գտնել, քննարկել եւ խնդիրը լուծել: Առավել եւս, որ ո՛չ խոշոր բիզնեսի բաժանման խնդիր է եղել, ո՛չ պարտք ու տալիքի. խնդիրը ընդամենը հասարակ վիրավորվածություն էր, եւ այն վերածվեց ցավալի իրադարձության, որի մեջ ներգրավված են տասնյակ մարդիկ, կան վեց վիրավորներ: Ու անհասկանալին այն է, որ նրանցից որեւէ մեկի մոտ ցանկություն չի եղել այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու:
Ինձ համար եւ այսօր ցանկացած գյումրեցու համար էականն ու մտահոգիչն այն է, որ եթե ցանկացած փոքր վեճ հասունացնեն նման ընդհարումների, ապա սա լավ բանի չի բերի: Շատ վատ է սա, մեզ մոտ անհանդուրժողականության խնդիր կա, որ գնալով խորանում է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում