«ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԽՆԴԻՐ Է»

Արխիվ 12-16

«ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՌԿԱ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԽՆԴԻՐ Է»


«Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ: Հարցերը, ինչպես եւ սպասում էինք, մեծամասամբ վերաբերում էին կուտակային կենսաթոշակին, թոշակների բարձրացմանը, կենսաթոշակի տեսակ փոխելուն ու սոցիալական մի քանի այլ խնդիրների:

«ԿԱՆ ՇԱՏ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ ԱՎԵԼԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ»


– Ինչպե՞ս եք վերաբերում, որ ՀՀ նախկին նախագահների կենսաթոշակը օրերս ընդունված օրենքով ավելացավ, մինչդեռ հազարավոր մարդիկ, որպես տարիների աշխատանքային կենսաթոշակ, կոպեկներ են ստանում (ՌՈՄԱՆ, ք. Երեւան):


– Որպես Հայաստանի քաղաքացի` վերաբերում եմ շատ նորմալ, որովհետեւ վերջին հաշվով չպետք է խնդիրը դիտարկենք անձնավորված: ՀՀ նախագահը Հայաստանի համար առաջին  պետական պաշտոն զբաղեցնող անձն է, եւ այն պատասխանատվությունը, որ ինքն է կրում մի ամբողջ պետության համար, ենթադրում եմ, որ իմաստ ունի, եւ տրամաբանական է, որպեսզի նրա կենսաթոշակային ապահովությունը իրականացվի այն պայմաններով, ինչով օրենքի Ձեր նշած նախագծով նախատեսվում է: Այս նույն հարցը կարող եմ ձեզ հղել` իսկ ինչպե՞ս եք նայում այն հարցին, որ, օրինակ, հանրապետության նախագահը որեւէ ցանկացած մարդուց ավելի քիչ կենսաթոշակ ստանա: Իմ կարծիքով` դա ճիշտ իրավիճակ չէ ցանկացած պետության եւ ցանկացած նախագահի դեպքում: Այսօր կան շատ պետական պաշտոնյաներ, որոնք ՀՀ նախագահից ավելի կենսաթոշակ են ստանում, դա ճիշտ չէ: Դա նույնն է, թե Ձեր աշխատած հիմնարկում Դուք Ձեր տնօրենից ավել գումար ստանաք: Իհարկե, Դուք աշխատում եք, ոտքներդ ոտքներիդ գցած նստած չեք, բայց պատասխանատվության առումով` Դուք եւ Ձեր տնօրենը այլ հարթություններում եք գտնվում:


«35 ՏԱՐՎԱ ՍՏԱԺՈՎ ՄԵԿ ՏԱՐԻ ՇՈՒՏ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆՑՆԵԼ ԿԵՍԱԹՈՇԱԿԻ»


– Տիկին Գալստյան, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, որի համար արդեն ցմահ թոշակ եմ ստանում, բայց երկու ամսից իմ ծերության թոշակի ժամանակն է: Գիտեմ, որ դրանցից մեկնումեկը պետք է ստանամ, հիմա ո՞ւմ պետք է դիմեմ (ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան):

– Դա կոչվում է կենսաթոշակի տեսակ փոխել, ու պետք է մի լավ հաշվարկ անեք` իմաստ ունի՞ տեսակը փոխել, թե` ոչ: Խորհուրդ կտամ չփոխել, որովհետեւ, ըստ էության, երկրորդ խմբի հաշմանդամի տարիքային, աշխատանքային կենսաթոշակը նույնն է, ինչ-որ երկրորդ խմբի հաշմանդամությանը: Միայն այն տարբերությամբ, որ երկրորդ խմբի հաշմանդամին տրվում է հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով հավելում: Այսինքն` այսօր հիմնական կենսաթոշակը 16 հազար է, դրա 20 տոկոսը` 3200 դրամ է, ինչո՞ւ եք ուզում այդ 3200 դրամը չստանալ:

Իսկ պե՞տք է որեւէ դիմում գրեմ, որպեսզի կենսաթոշակիս տեսակը չփոխվի:

– Եթե դուք ունեք կենսաթոշակի իրավունք, ապա մինչեւ դիմում չներկայացնեք, ոչ ոք իրավասու չէ Ձեր կենսաթոշակի տեսակը փոխել:

– 58 տարեկան եմ, 32 տարվա աշխատանքային ստաժ ունեմ: Հիմա որտեղ գնում եմ աշխատանքի ընդունվելու, տարիքային պատճառով չեն ընդունում: Հնարավո՞ր է, որ մի քիչ շուտ անցնեմ թոշակի (ՀԱՅԿԱՆՈՒՇ ԷԼՈՅԱՆ, ք. Երեւան):

– Պետք է մինչեւ 62 տարեկան դառնալը այս 32 տարվա ստաժը դարձնեք 35, որովհետեւ 62 տարեկանում 35 տարվա ստաժով մեկ տարի շուտ կարող եք անցնել կենսաթոշակի: Այնպես որ` Ձեզ չորս տարի ժամանակ կա երեք տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելու համար:


«ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ
ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԴԱՌՆԱԼԸ»


– Կինս ֆիզարձակուրդում է, լուրեր էին պտտվում, որ խնամքի նպաստի տեւողությունը սահմանվելու է մեկ տարի… (ՍՈՒՐԵՆ, Արարատի մարզ):
– Եկեք չշարունակենք, լուրերը հիմքեր չունեն: Խնամքի նպաստը տրամադրվում է երկու տարի, այսինքն` մինչեւ երեխայի երկու տարեկան դառնալը: Եթե, իհարկե, այդ ընթացքում ձեր կինը չի աշխատի:
– Իսկ եթե աշխատի՞…
– Բնականաբար, խնամքի նպաստը չի ստանա, որովհետեւ այդ նպաստի տրամաբանությունն այն է, որ կինը կորցնում է եկամուտը, եւ դրա փոխարեն իրեն գումար ենք տալիս, որպեսզի երեխային խնամի:

Իսկ ի՞նչ նոր փոփոխություններ են սահմանվել` երեխայի խնամքի նպաստի հետ կապված:

– Փոփոխություններ ունենք 2014 թվականի հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաեւ հղիության ծննդաբերության արձակուրդի դեպքում նպաստի վճարման հարցերում: Նախկինում հղիության ծննդաբերության արձակուրդի առկայության դեպքում կնոջը տրամադրվում էր անաշխատունակության նպաստ: Հիմա ձեւի առումով այդ նպաստի անունը փոխվել է եւ կոչվում է մայրության նպաստ, իսկ բովանդակային առումով որոշ փոփոխություններ կատարվել են, մասնավորապես` հաշվարկման կարգի եւ առավելագույն-նվազագույն չափերի հետ կապված: Նախկինում, եթե միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ էր ստացվում, քան օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, այդ դեպքում վճարվում էր միջին ամսական աշխատավարձից ելնելով: Այժմ վճարում են նվազագույն ամսական աշխատավարձի հաշվարկմամբ: Ենթադրենք` օրենքով սահմանված կարգով հաշվարկեցին եւ կնոջ աշխատավարձը կազմեց միջին ամսական 20 հազար դրամ: Այսօր մեր նվազագույն ամսական աշխատավարձը 66 140 դրամ է, դրա 55 տոկոսը կկազմի 33 070 դրամ, ուրեմն` մայրության նպաստը կհաշվարկվի ոչ թե 20 հազար դրամից, այլ 33 070 դրամից: Վերին շեմի սահմանափակում կա, որը նախկինում չկար: Օրինակ` մեկ միլիոնից ավել եկամուտ ստացող կնոջ համար մայրության նպաստը հաշվարկվում է մեկ միլիոն դրամից: Այս փոփոխություններն ուժի մեջ են 2015 թվականի հունվարի 1-ից: Իսկ 2014 թվականից մենք երրորդ-չորրորդ երեխայի ծննդյան դեպքում տալիս ենք մեկ միլիոն դրամ, իսկ հինգ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում մեկուկես միլիոն դրամ:


ՀՈՒՅՍԵՐ ՓԱՅՓԱՅԵՆՔ, ՈՐ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ
ՄԻՆՉԵՎ 1933Թ. ԾՆՎԱԾՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ


– Այս տարի որեւէ փոփոխություն սպասվո՞ւմ է աշխատանքային կենսաթոշակի հարցում (ՏԻԿԻՆ ՎԱՐԴՈՒՀԻ, ք. Երեւան):
– Տիկին Վարդուհի, հունվարի 1-ից Ձեր կենսաթոշակը չի՞ բարձրացել:
– Ես նոր պիտի անցնեմ կենսաթոշակի, 63 տարեկանս ապրիլին կլրանա:
– Դրա համար Ձեր թղթերը կամաց-կամաց նախապատրաստեք, եւ ապրիլին` հենց ձեր ծննդյան օրը, աշխատեք շատ չհետաձգել, տարեք ու ներկայացրեք. որովհետեւ ձեր կարծիքով` գուցե թղթերը նորմալ են, բայց կարող է մի բան պակաս է կամ ավել: Եվ եթե Ձեր ծննդյան օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում եք ներկայացնում, ապա Ձեր կենսաթոշակը կնշանակվի հենց սկսած ծննդյան օրվանից:
– Եվս մեկ հարց. գիտակցում եմ, որ սա Ձեր ոլորտը չէ, բայց, այնուամենայնիվ, այնքան ցավոտ հարց է, որ ուզում եմ հնչեցնել: Մայրիկս արդեն 82 տարեկան է, «Հայխնայբանկում» նա էլ գումար ունի: Ի վերջո, ե՞րբ կլինի ավանդների վերադարձ:
– Անցած տարի վճարել ենք 1929 թվի ծնվածներին, հիմա վճարում ենք մինչեւ 1931 թվականի ծնվածներին, եւ եկեք լուրջ հույսեր փայփայենք, որ մյուս տարի կվճարվի մինչեւ 1933 թիվը ծնվածներին: Այն ժամանակ Ձեր մայրիկի հերթը կհասնի:

«ԵԹԵ ԴԻՄՈՒՄ ՉԵՔ ԳՐԵԼ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ը,
ՇԱՏ ՄԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ»


– Որքան տեղյակ եմ` նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին շրջանառվում էին լուրեր, թե 2015թ. հունվար ամսից հնարավորություն ենք ունենալու ներկայացնել դիմումներ` 2014 թվականի հունվարից պարտադիր կուտակայինի համար մեր եկամուտներից պահված 5 տոկոսները հետ պահանջելու համար: Հետաքրքիր է, եթե անձը 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Հայաստանում չէ ու այս պահին հայկական որեւէ գործատուի մոտ գրանցված չէ` որպես աշխատող, ի՞նչ պետք է անի եւ ո՞ւմ պետք է դիմի (ՆՈՅԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
– Հարցը բավական ուշացած է, որովհետեւ դուք կարող էիք դրա համար դիմել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը: Մենք այդ մասին ինչքան հնարավոր է իրազեկեցինք հանրությանը` ե՛ւ լրատվամիջոցներով, ե՛ւ մեր կայքէջերով, որ` ովքեր ուզում են հետ ստանալ իրենց գումարները, թող մինչեւ դեկտեմբերի 25-ը դիմեն Կենտրոնական բանկ:
– Անկեղծ ասած, կարծում էինք, որ առանց դիմելու, ուղղակի պետք է վերադարձնեն (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան):
–  Մենք ինչպե՞ս իմանայինք` Գուք ուզում էիք վերադարձնել, թե` ոչ: Չէ որ մարդիկ կան, որոնք չեն ուզում հետ վերադարձնել իրենց գումարները: Համենայնդեպս, եթե Դուք դիմումը չեք գրել մինչեւ դեկտեմբերի 25-ը, շատ մի հուսահատվեք, որովհետեւ այդ գումարը Ձերն է, ու դա չի կորել: Այդ գումարը միացել է այն սոցվճարներին, որոնք Դուք սկսել եք վճարել 2014 թվականի հուլիսի 1-ից:


«ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐ Ե՛Վ 2016-ԻՆ, Ե՛Վ 2017-ԻՆ»


Նորություն ասած չեմ լինի, որ այսօրվա թոշակով` օր օրի թանկացումների պայմաններում մարդիկ չեն կարողանում գոյատեւել: Կա՞ այսօր հեռանկար, որ կենսաթոշակները առաջիկայում կբարձրանան (ԱՆՆԱ ՄԻՐԱԲՅԱՆ, ք. Երեւան):

– Այն, որ կենսաթոշակների առկա մակարդակը խնդիր է, մեզ էլ է հայտնի, եւ դա արտացոլվում է կառավարության գործունեության ծրագրում, ու որպես միջոցառում նշված է կենսաթոշակների շարունակական ավելացումը: Այդ ավելացումը գնում է երկու ճանապարհով` այսօրվա կենսաթոշակները մենք 2014 թվականին` 2015-ի հունվարի 1-ից բարձրացրեցինք: Մեր ֆինանսական ծրագրերով` միջնաժամկետը նախատեսվում է ե՛ւ 2016-ին, ե՛ւ 2017-ին բարձրացումներ: Այնպես որ, այս շարունակական ավելացմանը կառավարությունը գնում է: Մյուս կողմից էլ, դրվեց կուտակային կենսաթոշակի համակարգը: Հենց իմաստը դա էր, որ կենսաթոշակային տարիքում կարողանանք ապահովել աշխատավարձի հետ քիչ թե շատ համադրելի կենսաթոշակ: Դա կոչվում է փոխհատուցման գործակից: Ենթադրենք, 100 հազար աշխատավարձ ստացողը հանկարծ ստանում է 30 հազար կենսաթոշակ, փոխհատուցման գործակիցը կազմում է ընդամենը 30 տոկոս: Իսկ ոչ մեկս լուսնից չենք իջել, որպեսզի չհասկանանք, որ 100 հազար աշխատավարձով ապրող մարդուն, եթե 30 հազար գումար տաս, ինչ կլինի: Այսինքն` 30 հազարն ինքնին սուղ է, բայց երբ 100 հազարից ես անցնում 30 հազարի, արդեն խնդիր է, առավել եւս, եթե 200, 500 հազարից անցնում ես նույն 30 հազարին: Եվ կուտակային համակարգի ներդնելու գլխավոր իմաստը սա էր, որ 100 հազար ստացողը դրա 5 տոկոսը կուտակի, 500 հազար ստացողը` 500-ի 5 տոկոսը, որպեսզի այդ կուտակած միջոցները համադրելի լինեն ստացած եկամտին: Սա երկրորդ ճանապարհն է` կենսաթոշակը բարձրացնելու, բայց արդեն որպես ապագային միտված քայլ: Այսօրվա կենսաթոշակային խնդիրները լուծում ենք պարամետրիկ փոփոխություններով` մի տարվա արժեք ենք բարձրացնում, հիմնական կեսաթոշակի չափ ենք բարձրացնում, փորձում ենք միջոցներ ձեռնարկել: Բայց կրկնում եմ` ապագայի կենսաթոշակային հարցը լուծվելու է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ. – Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում