"ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐԻ" ՀԵՐԹԱԿԱՆ "ՕՐԵՆՔՈՎ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ"ª ԷԺԱՆԱՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ "Երեւան Ջուր" ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի վերանայվի մայրաքաղաքի խմելու ջրի սակագինը: Իհարկե, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ "Երեւան Ջուրը" արդարացում "կգտնի"` պայմանագրով նախատեսված իջեցման փոխարեն ջրի սակագինը հերթական անգամ բարձրացնելու համար:
Կան եւ դեռ կլինեն խոսակցություններ, որ ջրի սակագնի բարձացման խնդրի տակ հաճախ բավականին "տարօրինակ" մանրամասներ կան: Եվ հիմա էլ շրջանառվում են լուրեր, որ ընկերության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ "Երեւան Ջրից" դուրս այլ ընկերություն են հիմնել, որը, այսպես ասենք, շուկայականին այնքան էլ չհամապատասխան գներով տարբեր ապրանք-ծառայություններ է մատակարարում "Երեւան Ջրին": Եվ, բնականաբար, նման գները կարող են եւ "նստել" ջրի վերջնական սակագնի մեջ: Այս տեղեկությունը պարզելու համար դիմեցինք "Երեւան Ջուր" ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանին, ով մեր վերոնշյալ հարցին այսպես արձագանքեց. - Առաջին անգամ եմ լսում, բայց ամեն դեպքումª ճշտեք, թե որ ծառայությունների մասին է խոսքը, որպեսզի ես պատասխանեմ: Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնի վերանայման հայտը ներկայացնելուն, ապա մեր պարտավորությունն է ամեն տարի հայտ ներկայացնելը: Դա օրենքի պահանջն է, իսկ մենք իրավունք չունենք օրենք խախտել: Իսկ թե ինչ կորոշի, կքննարկի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դա այլ խնդիր է: Լավ, ասենք դա օրենքի պահանջն է: Բայց ինչպե՞ս է ստացվում, որ օրենքի պահանջով ներկայացվող այդ սակագնային հայտերը գրեթե միշտ թանկացման օգտին են: Չէ՞ որ արդեն գալիք տարի ¥մայիսի 30-ին¤ լրանում է ընկերության կառավարման 10-ամյա վերջնաժամկետը, մինչդեռ այդ պայմանագիրը նախատեսում էր վերջին տարում սահմանել 1 խմ ջրի համար 75 դրամ բազիսային ¥որը բոլոր ճշգրտումներով պետք է 100 դրամի էլ չհասներ¤, եւ ոչ դրանից մոտ երկուսուկես անգամ բարձր սակագին, որ մի հատ էլ հիմա են խոսում բարձրացումից: Իհարկեª "բացատրում" են, թե չե՞ք տեսնում դոլարը թանկացել է: Միայն թե "մոռանում" են, որ պայմանագրի կնքման տարումª 2006թ.-ին ունեինք դոլարի մոտ 450 դրամ սակագին, որը ներկայիս մակարդակից այնքան էլ չի տարբերվում: Իսկ թե նույն պայմանագրով սահմանած մյուս բոլոր չկատարված կետերի մասին ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեն հիշում, ինչպես սակագնային հայտ ներկայացնելու մասին, դա էլ դժվար չէ հասկանալ: