ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ՞

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՄԲՈՂՋ ԽՄԵԼՈՒ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿՄԻԱՎՈՐՎԻ՞


Ինչպես հայտնի էª Հայաստանն ունի խմելու ջրամատակարարման հինգ օպերատոր` "Երեւան Ջուրը", "Հայջրմուղկոյուղին", "Շիրակ-ջրմուղկոյուղին", "Լոռի-ջրմուղկոյուղին" եւ "Նոր-Ակունքը": Դրանցից առաջին երկուսի կառավարման ժամկետն ավարտվում է 2016թ. մայիսին, որից հետո, կա տեղեկություն, որ ՀՀ կառավարությունում քննարկվում է մեկ օպերատոր ունենալու գաղափարը, այսինքնª հայաստանյան ամբողջ ջրամատակարարումը միավորվելու է: Եվ հաշվի առնելով, որ Հայաստանում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող "Էյ Ի Ջի Սերվիս" ընկերությունը գործում է նաեւ խմելու ջրամատակարարման ոլորտում, գլխավոր տնօրեն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք պարզել մեր ունեցած տեղեկության իսկությունը:
-Ջրային նախագծերում մեր մասնակցությունը նոր չէ, աշխատում ենք դեռ 2009-ից: Գերմանական MVV dekon եւ MVV Energe ընկերությունների հետ միասին իրականացնում ենք "Շիրակ-ջրմուղկոյուղի", "Լոռի-ջրմուղկոյուղի" եւ Արմավիրի մարզի "Նոր-Ակունք" ընկերությունների կառավարումը: Նախատեսված էր գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացնել այդ ընկերությունների կառավարման գոտու ջրամատակարարման-ջրահեռացման արդիականացման ծրագիրը: Անցած երեք տարում ծավալած գործունեությունը բավարար արդյունքներ արձանագրեց, որից հետո բանկը որոշեց ծրագիրը երկարաձգել 17, ապաª եւս 29 ամսով: Այդ երրորդ փուլում մեզ է միանում նաեւ "Հայջրմուղկոյուղի" ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական "Սաուղ" ընկերությունը...
- Այ, հենց "Սաուղի" հետ այդ համատեղ գործունեության հանգամանքի արդյունքում էլ ի հայտ են եկել խոսակցություններ, որ գալիք տարվանից հավակնում եք այդ միավորված ջրամատակարարման համակարգի օպերատորի դերին:
- Այո, այդ ոլորտում արձանագրած արտադրական արդյունքներն ու արդեն ձեւավորված աշխատանքային փորձը, կարծում եմ, մեզ ռեալ հնարավորություն տալիս է այդ հավակնությանը: Եթե կան առաջադեմ գաղափարներ եւ հաստատակամությունª դրանք արդյունավետ իրականացնելու համար, ապա վստահ եմ, որ հաջողությունը հետեւելու է:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում