"ՈՉ ԹԵ ՎՃԱՐԻ ՉԱՓՆ Է ՓՈԽՎԵԼ, ԱՅԼª ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԸ"

Արխիվ 12-16

"ՈՉ ԹԵ ՎՃԱՐԻ ՉԱՓՆ Է ՓՈԽՎԵԼ, ԱՅԼª ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԸ"

Ինչպես հայտնի է, վերջերս կիրառման մեջ մտավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումը, որով փոփոխություններ է կատարվել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարման կարգում: Մասնավորապեսª վճարումների հետ կապված փոփոխությունն անակնկալ էր սպառողի համար այն առումով, որ նրանց սպասարկման համար ներկայացվեց միանգամից երեք ամսվա հաշիվ, չնայած հանրագումարում վճարման չափը մնում է նույնը: Ու միաժամանակ սպասարկումն իրականացնող "Էյ Ի Ջի Սերվիս" ընկերությունից լսվեց պարզաբանում, որ դրա հետ մեկտեղ բավականին կարեւոր փոփոխություններ կան նաեւ սպասարկման պայմանների մեջ` հօգուտ սպառողի: Այս ամենի շուրջ փորձեցինք մանրամասները պարզել "Էյ Ի Ջի Սերվիս" ընկերության գլխավոր տնօրեն ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:

"ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է, ՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԸ ՎՃԱՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՍՏԱՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"

-Ի վերջո որն էր սպասարկման վարձն ամսականի փոխարեն եռամսյակային կտրվածքով գանձելու իմաստը:
- Իրականում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ որոշումը նախատեսում է ոչ թե եռամսյակային, այլª կիսամյակային կտրվածքով գանձում: Պարզապես այս անգամ իրականացվեց եռամսյակային կտրվածքով` հաշվի առնելով այն հանգամանքը, թե բաժանորդը 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ներառյալ ամիսների ժամանակահատվածում սպասարկում ստացե՞լ է, թե ոչ: Ավելի մանրամասնեմ. եթե բաժանորդը սպասարկվել է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, ապա 2015թ. հունվարին կատարվել է հաշվեգրման ավելացում երեք ամսվա գումարի չափով: Արդյունքում բաժանորդի վրա հաշվեգրվել է տարեկան վճարի կիսով չափ գումար, որը հիմնավորված է արդեն իսկ կատարված սպասարկմամբ:
Իսկ եթե նշված ժամանակահատվածում բաժանորդը չի սպասարկվել, ապա հունվարին կատարվել է հաշվեգրման նվազեցումª երեք ամսվա գումարի չափով: Այս բաժանորդների մոտ հաշվեգրում կկատարվի ընթացիկ հաշվարկային կիսամյակում` սպասարկման դեպքում:
Ինչ վերաբերում է վճարման կարգի փոփոխությանը, ապա դրա նպատակը կայանում է նրանում, որպեսզի բաժանորդը վճարի փաստացի ստացած ծառայության համար: Եթե նախորդ պայմանագրով մատուցվող ծառայության համար բաժանորդը վճարում էր յուրաքանչյուր ամիu տարեկան վճարի 1/12 մաuով, նոր պայմանագրով յուրաքանչյուր սպասարկման համար բաժանորդը վճարում է տարեկան վճարի 50 տոկոսը` գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելուց հետոª հաջորդող հաշվարկային ամսում: Ամբողջ հարցը սա է: Հասկանալի է, որ վճարման այս կարգով եւս տարեկան կտրվածքով գումարային փոփոխություն չի առաջանում, պարզապես բաժանորդը վճարում է արդեն ստացած ծառայության դիմաց:
- Ձեր խոսքից ենթադրելի է, որ բոլոր բաժանորդները նույն ամսվա մեջ չեն սպասարկվելու:
- Ինչպես գիտեք, մեր պայմանագրերով գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունն իրականացվում է տարեկան առնվազն 2 անգամª հոկտեմբերի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում կամ պայմանականորեն ասած` ձմեռային շրջանի, եւ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածումª ամառային շրջանի համար: Ըստ սահմանված գրաֆիկիª այդ երկու հաշվարկային կիսամյակներում բաժանորդի մոտ սպասարկում իրականացվում է մեկական անգամ կամ տարին երկու անգամ, որից հետո, ինչպես նշեցի, բաժանորդը կկատարի համապատասխան վճարում: Մեր ամսական մուտքերն այս կերպ մնում են նույնը, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ամիս կունենանք միայն սպասարկված բաժանորդների թվին համապատասխան մուտքեր:
Այո, բաժանորդներին ներկայացված վճարային հաշիվների չափը սկզբում թյուրընկալման տեղիք էր տվել, սակայն ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ ոչ թե ներտնային սպասարկման դիմաց կատարվող տարեկան վճարի չափն է փոխվել, այլ ընդամենը` վճարման ձեւը:

"ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎª ԽՈՍՔՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է"


-Լավ, այս դեպքում սպասարկում ասվածի տակ ի՞նչ պետք է հասկանալ:
- Նորություն ասած չեմ լինի, թե ինչ աշխատանքներ է նախատեսում ներտնային սպասարկումը, քանի որ այդ աշխատանքների ամբողջական ցանկն ամրագրված է պայմանագրերում: Բացի այդª ընկերության կողմից պատրաստվել եւ բաժանորդներին են տրամադրվում հուշաթերթեր, որտեղ ներկայացված են ինչպես տեխնիկական սպասարկման շրջանակում նախատեսվող աշխատանքները, այնպես էլ հրահանգներ գազօգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ: Ամբողջ տեղեկատվությունը տրամադրված է մեր բաժանորդներին, եւ ցանկության դեպքում չպետք է զլանալ ու մեկ անգամ գոնե աչքի անցկացնել այդ ամենը:
Այո, փականագործը պլանային այցերի ժամանակ պարտավոր է ստուգել ողջ ներտնային գազահամակարգի անվտանգությունըª գազահաշվիչից սկսած, անհրաժեշտության դեպքումª իրականացնել կարգաբերում եւ վերանորոգում, եթե, իհարկե, աշխատանքը չի վերաբերում շատ բարդ գազասարքավորումներին, ինչպես նաեւ կատարել հրահանգավորումª անվտանգ օգտագործման վերաբերյալ: Այստեղ ես ուզում եմ ընդգծել մեկ էական պահ. բաժանորդը պետք է տեր լինի սպառողի իր իրավունքին, իր հերթին հետեւի աշխատանքներին, որից հետո պարտադիր ստորագրի սպասարկման վերաբերյալ ակտը: Ցավով պետք է նշեմ, որ մեր սպառողներից շատերը, գուցե թե ինչ-որ տեղ նաեւ չգիտակցելով, որ ներտնային սպասարկումը բխում է միմիայն իրենց անվտանգության շահերից, փորձում են խոչընդոտել փականագործի աշխատանքը, ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրում համատեղ ակտը եւ այլն: Այս ամենի արդյունքում առաջ են գալիս բացեր, որոնք խնդիրներ են առաջացնում:
- Իսկ եթե չի ստորագրում ակտը...
- Այդ դեպքում պետք է հասկանալ պատճառը, թե ինչից է բաժանորդը դժգոհ: Եթե փականագործի աշխատանքից կամ սպասարկման որակից, ապա, բնականաբար, մենք պարտավոր ենք վերանայել այն: Իսկ եթե դժգոհ է պարզապես դժգոհելու համար, դա արդեն հիմք չէ: Ամեն դեպքումª մենք ինքներս ենք հորդորում, որպեսզի բաժանորդները լինեն պահանջկոտ: Վերջին հաշվովª խոսքն անվտանգության մասին է, որի հետ կապված ցանկացած շեղում, ինչ խոսք, միանգամայն անցանկալի հետեւանք կարող է ունենալ ինչպես բաժանորդի, այնպես էլª մեզ համար. ի վերջո մեր պատասխանատվությունն այս հարցում շատ մեծ է:
Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ ենք տանում նաեւ սպառողի իրավունքներով զբաղվող հասարակական սեկտորի հետ, փորձում հնարավորինս բաց լինել աշխատանքում եւ համատեղ ուժերով արդյունք ապահովել:
- Իսկ անվտանգության հարցով ի՞նչ իրավիճակ ունենք այսօր:
- Անցած տարվա ցուցանիշները կարող ենք միանգամայն դրական համարել: Մեր աշխատանքում թիվ 1 ինդիկատորը, անշուշտ, մահացության դեպքերն են: Պետք է նշեմ, որ անցած տարի արձանագրել ենք մեր գործունեության յոթ տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշը: Ցավոք, եղավ մահացության մեկ դեպքª բաժանորդի կողմից տանը միացված ապօրինի կետի պատճառով: Անցած տարի արձանագրվել է թունավորման 33 դեպք, որի արդյունքում տուժել է 92 մարդ:
Բայց ահա այս տարվա ձմեռային երկու ամիսներին ունեցել ենք թունավորման` 14, այդ թվումª մահացության երկու դեպք: Իհարկե, վիճակագրություն ներկայացնելը մի քիչ այլ է, բայց գիտակցումը, որ այդ դեպքերի ետեւում ընտանիքներ են ու մարդկային կյանքեր, շատ ծանր է: Դեպք ունենք, որ ծեր ամուսինները մահացել են գազի թերայրումիցª փակ սենյակում, ուր անջատված է եղել ազդանշանային համակարգը: Մեկ այլ դեպքում` Կոտայքում մեկ տանից հիվանդանոց են տեղափոխվել միանգամից ութ մարդ: Այս դեպքում էլ տեղադրել են տուրբո-ջրատաքացուցիչ, սակայն պատը չեն ծակելª ծխատարը դուրս բերելու համար: Ինքըª բաժանորդն է ասել, թե մի օրում բան չի լինի, առավոտը կանենք: Բայց կարելի էր, չէ՞, խուսափել այս բոլոր դեպքերից, եթե պահպանվեին անվտանգությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ պահանջները:
"Գազպրոմ Արմենիան" անցյալ տարի սոցիոլոգրական հետազոտություն էր պատվիրել, որտեղ մի ամբողջ բաժին վերաբերում էր ներտնային գազահամակարգերին: Ինչն էր ուշագրավ. հարցին, թե որտեղ եք դիմում ներտնային գազահամակարգում ծագող խնդիրների դեպքում, հարցվածների շուրջ 16 տոկոսը տվել էր հետեւյալ պատասխանըª ոչ ոքի չեմ դիմում, խնդիրները լուծում եմ իմ ուժերով: Իսկ այն հարցին, թե տանը մշտապես միացվա՞ծ է ազդանշանային համակարգը, 10-12 տոկոսը բացասական պատասխան էր տվել: Եզրակացությունն այստեղ մեկն էª որքան էլ ջանում ենք արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, ավելացնել արտապլանային այցերը պայմանականորեն ասած` ռիսկային խմբերի մոտ, այդուամենայնիվ այդ 16 ու 10 տոկոսի մոտ պոտենցիալ վտանգ կաª ինքնագործունեության, անվտանգության կանոնների խախտումների հետեւանքով: Այստեղ դեռ անելիքներ ունենքª բաժանորդների իրազեկվածությունը բարձրացնելու, լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու առումով:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

- Անցյալ տարվա ընթացքում տեխնիկական սպասարկում է իրականացվել ավելի քան 658 հազար բաժանորդի մոտ, դա կազմում է մոտ 1,215 մլն այց: Բացի այդ, ունեցել ենք նաեւ 25,5 հազար արտապլանային կանչ, ինչը նշանակում է, որ բաժանորդներն ավելի ու ավելի շատ են սկսում ուշադրություն դարձնել անվտանգությանը եւ նոր գազասարքերի տեղադրման համար նախընտրում են դիմել մեր մասնագետներին: Մեկ անգամ ես հիշեցնեմ, որ նման դեպքերում ծառայությունն անվճար ենք իրականացնում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում