ԱՐԴՅՈ՞Ք ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ "ՄԱՅԴԱՆ" ԷՐ ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈ՞Ք ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ "ՄԱՅԴԱՆ" ԷՐ ՈՒԶՈՒՄ

Իր ելույթում, որով Գագիկ Ծառուկյանը ազդարարեց քաղաքականությունից դուրս գալու եւ ԲՀԿ-ի հետ բոլոր կապերը խզելու մասին, թագազրկված "թագավոր ախպերը" սրտաճմլիկ, բայց կարեւոր միտք արտահայտեց. "Ես միշտ դեմ եմ եղել մայդաններին,- ապա ավելացրեց,- ու այստեղ ես նույնպես անկեղծ եմ":
Հարց էր ծագում, եթե Ծառուկյանն անկեղծորեն դեմ էր մայդաններին, ապա ինչ կերպ էր նա պատկերացնում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, ինչին պետք է նախորդեր խորհրդարանի լուծարումը եւ ՀՀ նախագահի հրաժարականը: Բացի մայդաններից ու նարնջագույն հեղափոխությունների այլ մեթոդներից, ի՞նչ ճանապարհ էր տեսնում Ծառուկյանը` Սերժ Սարգսյանին ի՞նչը պիտի ստիպեր ժամկետից շուտ նախագահական պալատն ազատելու: Ստացվում է, որ Ծառուկյանը փետրվարի 5-ին ասում էր այն, ինչն անկեղծորեն չէր ցանկանում: Եթե մի կողմ դնենք այն վարկածը, որ Ծառուկյանը քաղաքագիտական գիտելիքների պակասի եւ նման մի շարք այլ պատճառներով չէր հասկանում իր ասածի իրական իմաստը, ապա պետք է գանք այն եզրակացության, որ նրան ստիպել էին ասել այն, ինչը նա չէր ցանկանում: Այստեղ արդեն այլ հարց է ծագում, ո՞վ կարող էր ստիպել "հայոց առյուծին" կատարել քայլ դեպի նարնջագույն հեղափոխություն: Բացի իշխանություններից` Հայաստանում դժվար թե կան ուժեր, որոնք կարող էին Գագիկ Ծառուկյանին ստիպել կատարել այս կամ այն քայլը: Այնպես որ, ստիպողներին պետք է փնտրել Հայաստանից դուրս: Իսկ դրսում նույնպես փնտրել երկար պետք չէ, բոլորին է հայտնի, որ նարնջագույն հեղափոխությունների սցենարիստները նստած են Վաշինգտոնում, իսկ գլխավոր դերակատարները եվրոպացիներն են: Նարնջագույն հեղափոխության երկրորդական դերերը հասնում են այս կամ այն երկրի ընդդիմադիրներին, որոնք այդ դերերը կատարելուց հետո առանձնապես մեծ հետաքրքրություն սցենարիստների համար այլեւս չեն ներկայացնում: Վրաստանում այդպիսի դերակատարը Սահակաշվիլին էր, Ուկրաինայում` Պորոշենկոն, Լիբիայում ինչ-որ ցեղապետեր եւ տեղական "առյուծ ախպերներ": Հայաստանում այդ դերի համար փորձում էին մեկ Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեկ Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն առաջինի երկչոտությունը եւ երկրորդի մանկամիտ ժպիտը եւ սերը դեպի բարեւը, ծոմն ու մոմավառությունը, այդ երկու գործիչներին էլ անպիտան դարձրեցին նարնջագույն հեղափոխություն իրականացնելու համար: Հավանաբար պետք էր մեկը, ով այդ երկուսի հետ միասին այնուամենայնիվ քայլ կկատարեր կարմիր գծից այն կողմ եւ կգնար դեպի փողոցային բախումներ, անգամ մինչեւ քաղաքացիական պատերազմ: Այդ մեկը կարող էր մինչեւ վերջ չհասկանար, թե ուր են նրան ուղղորդում Լեւոնի "քաղաքագիտական վերլուծությունները" ու ամերիկացի Րաֆֆիի տերերը: Ծրագրվող նարնջագույն հեղափոխությունից հետո այդ մեկին շատ արագ դուրս կգրեին, ինչպես դուրս են գրում իրենց գործը կատարած հանցագործներին: Հենց այդ նպատակով էր, որ ստեղծվեց չարաբաստիկ "եռյակը": Հենց այդ նպատակով էր, որ դեռ 2012 թվականին ԲՀԿ-ի երկրորդ համար բերեցին 4 տարի անհետ կորած ամերիկացի Վարդան Օսկանյանին, նրա գործն էր ճիշտ պահին ի հայտ բերել այն մեկին, ով կանցնի կարմիր գիծը: Այդ մեկը պետք է լիներ Գագիկ Ծառուկյանը, որը սակայն խոստովանեց, որ միշտ դեմ է եղել մայդաններին: Սակայն Ծառուկյանը մի պահ հայտնվեց այնպիսի շրջապտույտի մեջ, որ իրադարձություններն էին նրան տանում իրենց հետեւից, եւ ոչ թե նա էր քայլում իրադարձությունների առջեւից: Կուսակցության ներսում դեպի Մայդան նրան դրդում էր Վարդան Օսկանյանի թիմը, "եռյակում"` երկու մյուս գործընկերները: Բացի այդ, ըստ լուրերի, Գագիկ Ծառուկյանը որոշակի շփում ուներ Արթուր Սիմոնյանի հետ, որը ղեկավարում է "Կյանքի խոսք" աղանդը: Ավելին, այդ շփումը երբեմն վեր էր ածվում հովանավորության: Ինչ վերաբերում է Արթուր Սիմոնյանի արեւմտյան կապերին, Թուրքիա այցելություններին եւ իշխանությունների դեմ ելույթներին, ապա դրա մասին մամուլը բազմիցս անդրադարձել է: Չի բացառվում, որ պատահական չէ, որ "Կյանքի խոսք" աղանդի եւ Արթուր Սիմոնյանի տունը գտնվում են Գագիկ Ծառուկյանի կալվածքի հարեւանությամբ:
Մի խոսքով, Գագիկ Ծառուկյանը կամա, թե ակամա, գիտակցելով, թե ոչ, փետրվարի 5-ին հայտնվեց անմիջապես այն կարմիր գծի մոտ, որից հետո Հայաստանում պետք է սկսվեր մայդանը, ընդ որում, մայդանի արդյունքում ոչ միայն պետք է փոխվեր Հայաստանի կուրսը դեպի ԱՄՆ-Եվրոպա-Թուրքիա, այլեւ ձախողվեին Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր այն միջոցառումները, որոնք ունեն հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն: Եվ միայն Սերժ Սարգսյանի կտրուկ գործողությունները կասեցրին դժոխային այդ ծրագիրը, ինչը փրկություն հանդիսացավ նաեւ հենց մայդանային ճահճում խորտակվող Գագիկ Ծառուկյանի համար: Իսկ այն, որ ծրագիրը մայդանային էր, ոչ ոք չէր էլ թաքցնում: Օրինակ` ծրագրի տապալումից հետո ԲՀԿ-ն լքած ամերիկյան ազդեցության գործակալ Վարդան Օսկանյանը, որը ժամանակին ամերիկացիների հետ փորձում էր հանձնել Մեղրին Ադրբեջանին, հայտարարեց. "Կուսակցությունը չկարողացավ իրականացնել... արմատական փոփոխություններ, իրականացնելու եւ երկիրը... ճիշտ եւ առողջ ճանապարհի վրա դնելու": Հասկանալի է, որ "արմատական փոփոխությունների" տակ Օսկանյանը նկատի ունի հենց մայդանը, իսկ Հայաստանի համար "ճիշտ եւ առողջ ճանապարհի" տակ հասկացվում է արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն` դեպի ՆԱՏՕ: Այս ամենը հասկանում էին ԲՀԿ-ում շատշատերը, գոնե նրանք, ովքեր ասում են, որ իրենք ճանապարհից հետ կանգնեցին, որպեսզի չլինի արյունահեղություն եւ չլինեն զոհեր: Այսինքն հասկանում էին, որ Օսկանյանի նշած ճիշտ եւ առողջ ճանապարհի ուղղությամբ եւս մեկ քայլ կատարելուց հետո` տեղի էր ունենալու մայդան, որը այդքան անկեղծորեն չէր ցանկանում Գագիկ Ծառուկյանը:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում