ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈԴԸ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈԴԸ

Վերջերս կրկին ակտիվություն դրսեւորող Լեւոն Տեր-Պետրոսյանն սկսեց խոսել կոդերով եւ կոդերի մասին: Նրան ճանաչողները պնդում են, որ Լեւոնն ունի մի քանի կոդեր, որոնք գալիս են դեռ 1988-ից: Իսկ ոմանք էլ գտնում են, որ իր կոդը Տեր-Պետրոսյանն ստացավ ավելի վաղ` դեռ Լենինգրադում գտնվելու ժամանակ:
Բայց թողնենք հին կոդերը եւ խոսենք նորերի մասին: 2008թ. փետրվարի վերջին օրերին` նախագահական ընտրություններից հետո, Լեւոնը շատ մոտ էր նարնջագույն հեղափոխության հաղթանակին: Դա կլիներ իր ռեւանշը, սակայն մարտի 1-ին Լեւոնը փախավ, թողեց մենակ, անգլուխ ու անտեր` իր հեղափոխականներին, ըստ էության, դավաճանեց իր թիմակիցներին եւ հուսախափ արեց այն բավականին ստվար զանգվածներին, ովքեր գալիս էին իր հետեւից: Այդ պահին նա կորցրեց իր շանսը:
2012թ. խորհրդարանական ընտրություններին, երբ ԲՀԿ-ն ստացավ 455 հազար ձայն (30,2 տոկոս), իսկ Լեւոնի ՀԱԿ-ն ստացավ 107 հազար ձայն (7,1 տոկոս)` Լեւոնը համոզվեց, որ շանսը կորցրել է, եւ իր ճանապարհը դեպի նարնջագույն  հեղափոխության դափնիները փակում է Գագիկ Ծառուկյանը: Որպես ոչ գլխավոր մրցակից` հանդես էր գալիս նաեւ Րաֆֆին, սակայն վերջինս 2013թ. նախագահական ընտրություններին ստանալով 540 հազար ձայն, ապա կրկնելով Լեւոնի 2008թ. բոլոր սխալները, մոմավառությամբ դրեց իր վերելքի վերջակետը եւ դադարեց լինել Լեւոնի մրցակից: Մյուս կողմից Րաֆֆին ցույց տվեց, որ չեղած տեղը կարելի է հավաքել ընդդիմադիր զանգվածի ձայները, այսինքն` մրցակիցների բացակայության պայմաններում Լեւոնը` իր "եղած տեղով", կարող է 2017-ին դառնալ ընդդիմադիր զանգվածների ձայների բեւեռացման կենտրոն: Այդ ծրագրին միակ խանգարողը Ծառուկյանն էր: Հետեւաբար վերջինիս պետք էր ոչնչացնել որպես քաղաքական ֆիգուր եւ դուրս հանել քաղաքական ասպարեզից: Ընդ որում, դա պետք էր անել ոչ միայն  2017թ. գարնանային խորհրդարանական ընտրություններից առաջ, այլեւ սահմանադրական հանրաքվեից առաջ, որպեսզի սահմանադրական հանրաքվեում գլխավոր ընդդիմադիր ուժը լիներ ոչ թե Ծառուկյանը, այլ հենց ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եվ ծնվեց Լեւոնի "քաղաքագիտական վերլուծությունը", որի արդյունքում նա շատ ամուր սոսնձվեց Գագիկ Ծառուկյանին եւ սկսեց դրդել վերջինիս` ծայրահեղական գործողությունների: Ծեր աղվեսը լավ էր հասկանում, որ այս փուլում իշխանափոխության համար Ծաrուկյանի  հնարավորությունները  խիստ անբավարար են եւ ամենաշատը, ինչ կարող էր ստացվել Ծառուկյանի մոտ, դա մարտի 1-ի նման մի խայտառակ իրավիճակ էր, որից հետո Լեւոնը կրկին անգամ կգնար հանգիստ քնելու, իսկ Ծառուկյանը կհայտնվեր բանտում: Լեւոնը նաեւ չէր կարող չհասկանալ, որ Սերժ Սարգսյանը չէր նստելու ձեռքերը ծալած ու սպասեր, թե երբ է Ծառուկյանը  Լեւոնի, Րաֆֆիի ու մի շարք այլ ներքին ու արտաքին ուժերի դրդմամբ Երեւանում կազմակերպելու զանգվածային անկարգություններ: Հասկանալի էր, որ մի օր նախագահը ձեռքը խփելու էր սեղանին, որի արդյունքում Ծառուկյանը դուրս էր թռչելու քաղաքական դաշտից, իսկ թե ո?ւր` բա՞նտ,  բիզնե՞ս, թե արտասահման, դա Լեւոնի համար այդքան էական չէր:
Մի խոսքով, Լեւոնը կատարեց իր հիմնական ծրագիրը եւ մաքրեց դաշտը` կրկին գլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը վերականգնելու համար: Պատահական չէ, որ հենց այն պահին, երբ Սերժ Սարգսյանը  հանդես էր գալիս "Դոդի Գագոյի" մասին իր հայտնի ելույթով` Լեւոնը նամակ էր գրում ՀՀ նախագահին, խնդրելով հանդիպում ու դատողություններ անելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ:
Ծառուկյանը, հավանաբար, ինքն  էլ էր հասկանում, որ իրենից մատաղացու են պատրաստում: Համենայնդեպս, 2014թ. տարեվերջի հանրահավաքներում դիմադրում էր կտրուկ գործողությունների անցնելու լեւոնական ծրագրերին, սակայն  փետրվարի 5-ին այլեւս չկարողացավ դիմագրավել ներքին եւ, հատկապես, արտաքին ճնշումներին: Սակայն հենց դա կանխազգալով` Լեւոնը չմասնակցեց փետրվարի 5-ի խորհրդաժողովին, այնտեղ ուղարկելով իր համար, հավանաբար, ամենաանպետք կադրին` Լյուդմիլա Սարգսյանին, ով իբր թե ներկայացնում էր Հնչակյան կուսակցությունը: Լեւոնը լավ էր հասկանում, որ ուղարկելով Լյուդային փետրվարի 5-ի հավաքին, ըստ էության, նա նրան նույնպես դնում էր իր քաղաքական  ծրագրերի զոհասեղանին: Արդյունքում, "արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների" ամբողջ պատասխանատվությունը մնաց Ծառուկյանի վրա, ինչը եւ բերեց վերջինիս  սրընթաց գահավիժմանը: Ահա այս էր Լեւոնի կոդը, որի արդյունքում նա մաքրեց դաշտը` իր բոլոր մրցակիցներից:
Սակայն  դա դեռ ամբողջը չէ: Նա պետք է ցույց տար իր արեւմտյան վաղեմի շեֆերին, որ գտնվում է լավ "մարզավիճակում" եւ պատրաստ է վերցնել գետնին հայտնված ընդդիմության պայքարի եւ նարնջագույն ու մայդանական հեղաշրջումների դրոշը, եւ պետք չէ շեղել ուշադրությունը տարբեր տեսակի նիկոլների ու ժիրոների ուղղությամբ: Հենց այդ պատճառով նա ցուցադրեց եւս մեկ կոդ` դա  Ցեղասպանության  միջազգային ճանաչման եւ հետեւանքների վերացման  դեմ իր վաղեմի պայքարի կոդն է: Այդ կոդը գալիս է դեռ 1990թ.-ից: Լեւոնը ցույց տվեց, որ այդ կոդը ուժի մեջ է նաեւ այսօր: Ցույց տվեց իր արեւմտյան "ուզողներին": Այդ կոդը դրված էր թե՛ իր փետրվարի սկզբին գրված հոդվածում, որտեղ նա քննադատում էր համազգային հռչակագիրը, թե՛  ՀՀ նախագահին փետրվարի 12-ին գրված իր նամակում եւ թե՛ փետրվարի 27-ին  արեւմտյան երկրների դեսպանների  հետ հանդիպման ժամանակ: Հատկանշական է, որ այդ հանդիպման ընթացքում  Լեւոնը որեւէ տառ անգամ չասաց  խեղճ վիճակում հայտնված Գագիկ Ծառուկյանին պաշտպանելու համար: Դրա փոխարեն նա ակտիվորեն հանդես էր գալիս հայոց պահանջատիրության դեմ եւ կոչ էր անում արեւմտյան դեսպաններին` թույլ չտալ սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ այդ փոփոխությունների արդյունքում իր կոդերը եւ բազմաքայլ օպերացիաները ամբողջությամբ իմաստազրկվում են: Բանն այն  է, որ եթե նախագահական  ուղիղ ընտրություններում նա դեռ կարող էր փորձել իր բախտը, ապա խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում  որեւէ շանս չունի, քանի որ չունի որեւէ քիչ թե շատ լուրջ թիմ, որ կարելի է ներկայացնել խորհրդարանական ընտրություններին: Եվ չունի նաեւ որեւէ կոդ` նման թիմ հավաքելու համար:

ԱՐՄԵՆ ՕԳԱՆԵՍՈՎ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում