ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. "ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ՞Մ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏª ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ"

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ. "ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ՞Մ
ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏª ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ"


Տարեսկզբից դժբախտությունները հետապնդում են Գյումրուն: Նախª տապալվեց ամանորյա տոնածառը, որին հաջորդեց Ավետիսյանների ընտանիքի սպանդը, ապաª մի շարք այլ սպանություններ, եւ վերջին հայտնի կրակոցները: Պատկերը կամբողջանա, եթե հիշեցնենք, որ մինչեւ իսկ ԲՀԿ-ի պատմությունը իր արձագանքները ստացավ Գյումրիում. այդ կուսակցությունը լքեցին ոչ միայն քաղաքում հայտնի ընտանիքներից մեկը ներկայացնող Մարտուն Գրիգորյանը, այլ նաեւ քաղաքապետ Բալասանյանը: Եվ ահա նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ փորձեցինք պարզել, թե այս ինչ է տեղի ունենում Գյումրիում.
-Բնականաբար, ոչ մի գյումրեցի, այդ թվումª ես, իրեն լավ չի զգում, որ նման դեպքեր են տեղի ունենում քաղաքում, որոնց արդյունքում երիտասարդներ են տուժում: Ո՞վ է դա խրախուսում. բոլորը բացասական են արձագանքում նման ողբերգական ավարտ ունեցող դեպքերին: Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, որ տարին դեռ չսկսածª հաճախակի նման դեպքեր են տեղի ունենում: Մի բան միայն կարող եմ ասել. երկրաշարժից հետո Գյումրիում փոշին խեղդում էր մարդկանց, կուրացնում էր աչքերը, թոքերի քաղցկեղ էր առաջանում: Հիմա, որ քաղաքում պտտվեք, կտեսնեք, թե ինչ վիճակի մեջ է քաղաքը. էլի փոշին խեղդում է: Ցերեկը, որ նայում ես, գիտես` երեկո է. սա է խայտառակությունը, այստեղից է գալիս ամեն բան: Մեր օրոք, եթե աշխատում էր 200-300 հավաքարար, ներկայումս աշխատում են 20-30-ը. պատկերացրեք, ինչ տնտեսումներ են անում, այ սա է վատը...
- Ակնարկը, իհարկե, քաղաքապետ Բալասանյանի մասին է: Սակայն Բալասանյան էլ պարբերաբար Ձեզ է մեղադրում: Օրինակª իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Դուք եկեղեցու կառուցման  անվան  տակ  փող եք հանգանակել ու  այդ  գումարներով  անձնական  պալատներ  կառուցել:
- Ամբողջ քաղաքը գիտի, թե եկեղեցին ինչ գումարներով է կառուցվում, իսկ ինձ համար կարեւորը ժողովրդի կարծիքն է: Մնացածի, մասնավորապեսª էդ Ձեր ասած մարդու կարծիքը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Մի բան կարող եմ ասել, եթե մարդիկ սկսում են չհիմնավորված բանսարկություններ անել եկեղեցուց, ուրեմն, վստահ եղեք, Աստծո պատիժը թափվելու է իրենց գլխին: Ժողովուրդը մի հատ ճիշտ խոսք ունի` "Եթե սոխ չես կերել, սիրտդ ինչի՞ է մրմռում". ես ոչ մի բան չեմ արել, որ մի հատ էլ նեղվեմ: Հակառակըª կգա ժամանակը, սաղ իր տեղը կընկնի: Իսկ ինչ մնում է նմանատիպ հերյուրանքներ տարածողներին, նման մարդիկ Աստծուց կգտնեն իրենց պատիժը...
- Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց կամքի ուժով: Ուրեմն, ի՞նչը խանգարեց, որ Բալասանյանը, ինչպես Դուք եք բազմիցս նշելª քաղաքի համար ոչինչ չանելով, շարունակում է մնալ քաղաքապետի պաշտոնում:
- Դուք, դուք եք խանգարում. չորրորդ իշխանությունը պետք է Հայաստանի սյուներից մեկը լիներ, իսկ դուք գիշեր-ցերեկ տխուր, ողբերգական միջադեպեր եք լուսաբանում: Մի հատ հուսադրող բան ՀՀ-ի ԶԼՄ-ները չեն ցուցադրում: Համաձայն եմª պետք է վատի մասին էլ խոսեք, բայց Ձեր հեղինակությունը բարձրացնելու համար մշտապես վատն եք լուսաբանում: Մինչդեռ, եթե ԶԼՄ-ներն իրենց օբյեկտիվ տեղում լինեն, ամեն բան լավ կլինի:
- Բայց ինչո՞ւ, պարոն Ղուկասյան, ասենքª չգրենք, թե օրերս Բալասանյանը եւս, հետեւելով ԲՀԿ-ականների առնետավազքին, լքեց կուսակցության շարքերը: Եվ ինչպե՞ս չհիշեցնենք, որ ժամանակին նույն "հետեւողականությամբ էլ ջնջեց "ճակատին գրված" ՕԵԿ-ը. սրանում է՞լ են լրատվամիջոցները մեղավոր: Այնուամենայնիվ, կարելի՞ է  ասել, որ նա ոչ թե գաղափարի, այլ շահի համար էր այդ կուսակցությնն անդամագրվել:
- Իհարկե: Ցավոք, նա դա արեց իր ունեցվածքն ու պաշտոնը պահելու համար: Նմանատիպ մարդիկ այ այդպիսի բաների մասին են մտածում, ի՞նչ քաղաք, ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ գաղափարախոսություն, ի՞նչ կուսակցություն: Եվ ճիշտ եքª ցավոք, նման մարդիկ այսօր շատ կան մեր հասարակության մեջ: Ա՛յ, որ օրը մենք ձերբազատվենք նման մարդկանցից, էդ օրվանից հաջողությունն անպակաս կլինի մեր երկրից:
- Ամեն դեպքում, գյումրեցիներն ակնկալե՞ն, որ հնարավոր է Ձեր թեկնածությունն առաջադրեք քաղաքապետի հաջորդ ընտրություններին:
- Ինչո՞ւ է բոլորին էդքան հետաքրքրումª կառաջադրեմ իմ թեկնածությունը, թե` ոչ: Նորից եմ կրկնումª կգա ժամանակը կասեմ` այո կամ ոչ: Ամեն դեպքում, ես կուզենայի Գյումրու քաղաքապետ տեսնել այն մարդուն, որի հետեւից ժողովուրդը իրոք կգնա, այլ ոչ թե նրան, որը կընտրվի կեղծիքի ու կաշառք բաժանելու միջոցով, որի հետեւից ժողովուրդը չի գնում: Իսկ ով ժողովրդի ձայով չի ընտրվում, դառնում է սատանայի կամակատար: Իսկ թե ես նորից կդառնա՞մ Գյումրու քաղաքապետª ժամանակը ցույց կտա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում