"ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՉԿԱ"
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ՉԿԱ"
Գաղտնիք չէ, որ իրեն այլընտրանք համարելովª հենց ծառուկյանական "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունն էր հանդիսանում հայաստանյան ընդդիմության փաստացի լիդերը: Բայց ահա վերջին իրադարձություններից հետո, թեեւ Ծառուկյանից զրկված ԲՀԿ-ն այլեւս պաշտոնապես իրեն ընդդիմություն է համարում, սակայն այլեւս լիդերը չէ: Դա, իհարկե, խառնաշփոթ է առաջացրել ընդդիմադիր դաշտում, բայց հասկանալի է, որ արդեն մի քանի հավասար թույլերի մեջ մեկն ի վերջո պետք է առաջ ընկնիª ստանալով ընդդիմության լիդերի ֆունկցիան: Այդ պայքարը, հասկանալի է, թեկուզեւ քիչ տեսանելի, բայց դաժան է լինելու: Իսկ թե ով հաջողության ավելի շատ շանսեր ունի, եւ դա ինչ իրավիճակ կստեղծի ըննդիմադիր դաշտումª փորձեցինք պարզել վերլուծաբաններից:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ կարծիքով` հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ի հայտ գան նոր ուժեր, որոնք ձեռնոց կնետեն գործող իշխանություններին. "Այժմյան ուժերին տեսնելով, չեմ կարծում, որ նրանք կարողանան որեւէ բան փոխել մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները":
Փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ փաստեց, որ ցանկացած երկրում պետք է լինի ընդդիմություն. "Ընդդիմությունը չի կարող մեռնել, ընդդիմադիր քաղաքական ուժեր Հայաստանում կան, սակայն այսօր խոսել ընդդիմադիր դաշտի մասին` դեռ շուտ է: Երկրում ստեղծված ընդհանուր քաղաքական իրավիճակը հաշվի առնելով` դժվար է ասել, թե իրավիճակ կստեղծվի, մանավանդ այսօր, երբ Հայաստանում միակ ընդդիմադիր քաղաքական ուժը մնացել է ՀՅԴ-ն ¥այս վերջին միտքը տարօրինակ է հնչում, հաշվի առնելով այն խոսակցությունները, որ ՀՅԴ-ն այսօր-վաղը կարող է իշխանական կոալիցիայի մաս կազմել- Խմբ.¤":
Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ խոսքով` Հայաստանում ընդդիմադիրների լիդերի տեղը դեռ կշարունակի թափուր մնալ, քանի որ արմատականները` Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, կշարունակեն մնալ իրենց տեղում, իսկ "Ժառանգությունը"` ի տարբերություն ձախակողմյան ուժերի, մի քիչ կենտրոնում է գտնվում, պարզ չէ նաեւ, թե "Օրինաց երկիրը" կդառնա իշխանամե՞տ, թե կմնա չափավոր: "Չկա այնպիսի ընդդիմադիր մեկը, ով ժողովրդին կարող է ասել, որ կգա իշխանության, եւ ամեն ինչ լավ կլինի: Առայժմ նաեւ ընդդիմադիրներին միավորող քաղաքական ուժ չկա, եւ պարզ չէ, թե ով կորդեգրի այդ պարտավորությունը, քանզի պետք է հաշվի առնեն նաեւ ժողովրդի կարծիքը, որը կորցրել է իր հավատը ընդդիմադիրների նկատմամբ: Անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել, որպեսզի հասկանանք, թե ԲՀԿ-ն ինչ ձեւաչափով է շարունակելու աշխատել, ՕԵԿ-ը կարո՞ղ է հայտ ներկայացնել, որպես միավորող ուժ, թե` ոչ: Պետք է տեսնենք նաեւ ՀՅԴ-ի բռնած դիրքը, որը շատ կարեւոր է: Ամեն դեպքում ընդդիմադիրներին պետք է միավորող հզոր ուժ, որը նրանց կտանի իշխանությունների հետ համագործակցության":
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

