ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՃՆՇՈ՞ՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ


Երեկ "Իրավունքի" հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անկեղծացավ եւ նշեց, որ իրենց խմբակցությունում որոշում է կայացվել` այլեւս չխոսել մեր լրատվամիջոցի հետ: Հենց այս մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ.
– Պարոն Մանուկյան, բայց մշտապես Ձեր խմբակցության պատգամավորների հետ խոսել ենք, ու որեւէ խնդիր չի եղել:
– Նախատել են դրա համար, որ էլ չպատասխանեն:
– Մի՞թե հնարավոր է: Փաստորեն, Ձեր խմբակցությունում դիկտատուրական մթնոլո՞րտ է տիրում:
– Հնարավոր է, հենց "կակռազ" մեր մոտ է հնարավոր:
– Հուսամ` կատակ էր սա, որովհետեւ զարմանալի է, որ լուրջ խմբակցությունում նման որոշումներ կարող են կայացվել:
– Իրոք այդպիսի հարց քննարկվել է, լուրջ եմ ասում:
– Ես էլ մի լուրջ հարց ունեմ` լրատվամիջոցներից մեկը նշել էր, որ ՀՅԴ-ն արդեն կոմպրոմիսի է եկել իշխանությունների հետ եւ շուտով կոալիցիայի մաս կկազմի: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:
– Տեղյակ չեմ այդպիսի որոշումների մասին: Բնական է, որ չի կարող այդպիսի որոշում լինել, այլապես ես հաստատ տեղյակ կլինեի:
– Ընդ որում, նույն նյութում նշված էր, թե 5 նախարարական պորտֆելի դիմաց է ՀՅԴ-ն համաձայնել կոալիցիա կազմել...
– Այդպիսի բան չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն` մանկապարտեզ հիշեցնող որոշումը, որը կայացրել է ՀՅԴ խմբակցությունը, առաջարկը եղել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից, ով պատգամավորական գործունեությամբ զբաղվելու փոխարեն, ԱԺ-ում շախմատ է խաղում ու պարբերաբար հայտնվում "Իրավունքի" ֆոտոխցիկի առաջ: Մինչդեռ, իսկապես պատգամավորական գործունեությամբ աչքի ընկնող ՀՅԴ-ական պատգամավորները բողոքելու ու նեղանալու ո՛չ առիթ ունեն, ո՛չ էլ` ժամանակ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում