ԲՀԿ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՒԼԵՐԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԱՆՑՆՈՒՄ Է ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՓՈՒԼԵՐԸ


Մարտի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ-ի արտահերթ համագումարը, որն իր հետ առաջ բերեց նոր հարցեր, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան: Այդ կապակցությամբ "Իրավունքը" ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները ժամանակավորապես կատարող ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ մի քանի հարց ուղղեց:
-ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վայր է դնում կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները եւ իր անձնական կամքով չի զբաղվելու քաղաքականությամբ: Նաիրա Զոհրաբյանը, սակայն, հայտարարեց, որ պարոն Ծառուկյանը մնալու է կուսակցությունում: Փաստորեն, ԲՀԿ-ի նախկին ղեկավարը` որպես ԲՀԿ անդամ, շարունակելու է անդամավճար վճարե՞լ:
– Լուրջ հարցեր տվեք, ես կպատասխանեմ: Քաղաքական հարցեր տվեք: Ինտրիգային բաներ եք փնտրում…
– Պրն Բաբայան, եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց մնում է կուսակցությունում…
– Ես չեմ կարող ձեր տված հարցերին պատասխանել: Եկեք զերծ մնանք…
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ Գագիկ Ծառուկյանի ելույթում ամեն ինչ ասված է, ես ավելացնելու լիազորություն ու հնարավորություն չունեմ:
– Պարզապես, ուզում ենք հասկանալ Գագիկ Ծառուկյանի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունների տրամաբանությունը:
– Տրամաբանություն գտնելը պետք է թողնել վերլուծական շրջանակներին, քանի որ մենք գործող քաղաքականության մեջ ենք ու վերլուծություններով չենք զբաղվում:
– Մարտի 5-ին` ԲՀԿ-ի համագումարից հետո, ԲՀԿ համամասնական ցուցակը զբաղեցնող երկրորդ համարը` Վարդան Օսկանյանը, հայտարարեց, որ դուրս է գալիս նաեւ այն բանի համար, որ կուսակցությունը չիրականացրեց բացարձակ մեծամասնության ցանկությունը` այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու համար: Կարելի՞ է ենթադրել, որ Օսկանյանը, արմատական փոփոխություններ ասելով` նկատի ուներ հեղաշրջում ու մայդան իրականացնել Հայաստանում, որի մասին տեղյակ չէր ԲՀԿ-ն:
– Ես տեղյակ չեմ` պրն Օսկանյանն ինչ է ցանկացել ասել: Դա պրն Օսկանյանի անձնական ու գործնական իրավունքն է: Չեմ ուզում մեկնաբանել մեր ներկա ու նախկին գործընկերների հայտարարությունները: Ես ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն եմ ներկայացնում:
– Եթե անգամ նա ԲՀԿ ցուցակի երկրորդ համա՞րն էր:
– Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր ներկա ու նախկին գործընկերներին, որոնք իրավունք ունեն հրապարակային հայտնել իրենց կարծիքը:
– ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական համակարգին, որը կլինի միայն սահմանադրական բարեփոխումներից հետո: Ինչո՞ւ է հիմա ԲՀԿ-ն դեմ այդ բարեփոխումներին:
– Մենք հիմա տրանսֆորմացիոն շրջան ենք անցնում: ԲՀԿ-ն հիմա զբաղված է բոլորովին այլ գործառույթներով: Երբ կարգավորվեն մեր ներքին խնդիրները, տրանսֆորմացիան ավարտվի, մենք կպատասխանենք ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին ձեր հարցերին:
– Այսինքն` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հնչեցրած իր տեսակետը ԲՀԿ-ն հնարավո՞ր է վերանայի:
– Ես կրկնում եմ` ԲՀԿ-ն տրանսֆորմացիոն շրջանում է: Մենք պետք է անցկացնենք քննարկումներ` բազմաթիվ ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ, հստակեցնենք մեր դիրքորոշումը: Իսկ դա կախված է նրանից, թե ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունում ու կուսակցությունում, որ գործիչները կմնան, որ գործիչները կլքեն, ինչպիսի քաղաքական թիմ կձեւավորվի: Դրանից հետո մենք կխոսենք կոնկրետ հարցերի շուրջ, այդ թվում` սահմանադրական բարեփոխումների մասին:
– ԲՀԿ խմբակցության ղեկավարի գործառույթներն ո՞վ է այս պահին կատարում:
– ԲՀԿ խմբակցությունը պետք է անցկացնի նիստ, ընտրի ղեկավար:
– "Իրավունքին" տված Ձեր վերջին հարցազրույցում հայտնելով Ձեր անձնական կարծիքը` ասել էիք, որ ԲՀԿ-ն չի պահանջի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, ասել է թե` իշխանափոխություն, սակայն օրեր առաջ հայտարարել էիք, որ ընդդիմությունը պետք է իշխանափոխություն պահանջի: Հիմա, ինչ է, մտքափոխվե՞լ եք:
– Մտքափոխվելու խնդիր չկա: Կրկնում եմ` ԲՀԿ-ն հիմա տրանսֆորմացիոն փուլում է, թիմային խնդիրներ կան, ֆորս-մաժորային իրավիճակ է: Հետեւաբար, այս պահին խոսել արտահերթ գործընթացների մասին, ուղղակի անլուրջ է:
– Եթե Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, պատգամավորական մանդատն էլ վայր չի դնելու, ինչո՞վ է զբաղվելու Ծառուկյանը ԱԺ-ում:
– Այդ հարցերը իմ լիազորության շրջանակներում չեն: Ուղղեք հարցեր, որոնք առնչվում են մեր կուսակցությանն ու ինձ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում