ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՔԱՆԴԻ՞ ՆԱՏՕ-Ն

Արխիվ 12-16

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՔԱՆԴԻ՞ ՆԱՏՕ-Ն

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի քննությունն արդեն իսկ սկսել է արդյունքներ տալ: Եվ կարծես թե սպանության ինչպես կատարողների, այնպես էլª պատվիրատուների մասով անակնկալներ չեն լինելու:

ՆԵՄՑՈՎԻ ԳՈՐԾՈՎ
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԵՂԱՆ


Այս պահին առկա պաշտոնական եւ հրապարակային տվյալներովª ազգությամբ չեչեն հինգ ձերբակալվածներից ¥կասկածյալներից մեկն էլ իրեն նռնակով պայթեցրել էր¤ առնվազն մեկըª Զաուր Դադաեւը, սկսել է ցուցմունքներ տալ, թե սպանությունն իրականացրել են կրոնական հողի վրա, այսինքն, որ Նեմցովը մի քանի անգամ վիրավորական հայտարարություններ է հնչեցրել իսլամի հասցեին: Սա, հասկանալի է, ցուցադրական մասն է: Իսկ խորքային առումովª այս ձերբակալություններից առաջ հիմնական վարկածն էր, որ սպանությունն իրականացվել է չեչենների կողմից, ընդ որումª կազմակերպվել է ուկրաինական բանակի հետ միասին Դոնբասում պատերազմող չեչենական խմբավորումների կողմիցª ուկրաինական ու նրանց շեֆությունը ստանձնած ամերիկյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ, եւ դրանից հետո չեչեններին բռնելու փաստն արդեն իսկ այդ վարկածի մասին է վկայում: Բայց այլ հարց է, թե ի վերջո այս վարկածը ջրի երես կլողա՞. նկատի ունենք, որ այն հիմնական խաղըª այս սպանության միջոցով ռուսական ներքին "մայդանային" տրամադրությունները թեժացնելու փորձը, ձախողվել է: Մյուս խնդիրըª Նեմցովի սպանության ֆոնին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցի առիթ գտնելը նույնպես լուծված է. այս աղմուկի "տակից" Վաշինգտոնը, այնուամենայնիվ, եւս մեկ տարով երկարաձգեց գրեթե ավարտվող պատժամիջոցների ժամկետը: Այսինքնª սպանության հիմնական քաղաքական նպատակներն ինչպես պատվիրատուների, այնպես էլ ռուսների համար` ավարտված են, ուստիեւ, պաշտոնական հետաքննությունը, թերեւս, կնախընտրի կանգ առնել "կրոնական հողի" շարժառիթի վրա. ի վերջո չմոռանանք, որ այս կարգի "շպիոնական գործերի" քննությունը խիստ հազվադեպ է, որ "սլաքավարներից" այն կողմ է անցնում: Առավել եւս, որ այս փուլում Եվրոպան բացահայտորեն հրաժարվելով միանալ ամերիկյան նոր պատժամիջոցներին, ըստ էության այդ քայլով բացահայտորեն ցույց տվեց, որ ոչ մի կերպ չի ընդունում ամերիկացիների ակնարկած այն վարկածը, թե այդ սպանությունը Կրեմլի ձեռքի գործն է:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԹԱԿԱՐԴ`
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՐ


Այսպիսովª ռուս-ամերիկյան չհայտարարված "պատերազմը" մտել է մեկ բավականին հետաքրքիր փուլ: Իհարկեª այդ "պատերազմի" հիմնական կիզակետը դեռ մնում է Ուկրաինան, միայն թե այստեղ բավականին նոր իրողություններ են սկսել նշմարվել: Մասնավորապեսª ուկրաինական արժույթի "պայթելուց", ներքին գները քառապատկվելուց եւ մյուս բոլոր տնտեսական իրողություններից ելնելովª Կիեւն է գնալով ավելի կամակոր դառնում Դոնբասում պատերազմը շարունակելու հարցումª Վաշինգտոնի առաջ արդեն գրեթե բաց տեքստով դնելով պայմանª փող ու ժամանակակից զենք կտաք, պատերազմը կշարունակենք: Փող, ավելի կոնկրետª մեծ գումարներ Վաշինգտոնը հաստատ չի տա. առանց այդ էլ արդեն իսկ չնախատեսված զգալի ծախսեր է կատարել, որի արդյունքն արդպես էլ չի երեւում, եւ մի օր Սպիտակ տունը կանգնելու է այդ բան չտված ծախսերի համար հաշվետվություն տալու փաստի առաջ:
Զենք, իհարկե, Վաշինգտոնը կարող է տալ, առավել եւս, որ համեմատաբար հին զինատեսակների մեծ կուտակումներ ունի պահեստներում, եւ վերջերս նույնիսկ փաստեր ի հայտ եկան` այդ պահեստարաններից ծանր զինտեխնիկայի տեղաշարժերի մասին: Բայց հենց Կիեւին առավելագույնս զինելու, այսինքնª ուկրաինական պատերազմի աննախադեպ շիկացման մասին խոսք է բացվում, միանգամից կտրուկ սրվում է Վաշինգտոնի հետ Բեռլինի ու Փարիզի հարաբերությունները, որից ի դեպ, Մոսկվան բավականին հաջող օգտվում է: Ամեն դեպքումª Եվրախորհրդի նախագահ Դոլանդ Տուսկը երեկ Օբամայի հետ ունեցած հանդիպումից առաջ նույնիսկ նման պատկեր արձանագրեց. "Ներկայումս անհնար է այդ պատժամիջոցների շուրջ համաձայնության գալ ԵՄ անդամ երկրների հետ... 28 ժողովրդավար երկրների հետ փոխհամաձայնության գալը շատ բարդ գործընթաց է": Մինչդեռ կարելի է բազում օրինակներ բերել, որ երբ հատկապես Բեռլինը, մասամբ էլª Փարիզը շատ են ցանկացել, այդ նույն "28 ժողովրդավար երկրները" մի օրում "փոխհամաձայնության" եկել են: Չնայածª որ հենց այդ երկու մայրաքաղաքներն են ներկայումս "տակից" արգելակում նոր հակառուսական պատժամիջոցները, ամենեւին էլ նոր բան չէ: Իմաստն էլ կարելի է հասկանալ. այն պահից, երբ ռուսների հետ հարաբերությունները նորից փորձեն թեժացնել, Վաշինգտոնն անմիջապես օրակարգային թիվ մեկ հարց է դարձնելու Ուկրանիային զինելու հարցը. չի ցանկանում մեծ փողեր տալ Կիեւին, ուրեմն պետք է գոնե զենք տա. հակառակ դեպքում դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական ինչ շրջադարձերի կարող է գնալ իր կարիերայի ընթացքում բազմիցս այս կողմից այն կողմ թռած նախագահ Պորոշենկոն, ով, ի դեպ, գնալով ամրապնդում է ուժային կառույցների նկատմամբ իր վերահսկողությունը, ինչպես նաեւª այդ նույն ուժային կառույցների կշիռը երկրի ներսում, եւ հեռու չէ այն պահը, որ այդ ուժերը կբավարարեն բացարձակ իշխանությունը ձեռքն առնելու, այսինքնª պետք եղած դեպքում Վաշինգտոնին "հավատարիմ" ներուկրաինական մյուս բոլոր ուժերին ջարդելու համար: Բայց հենց զենքի թեման է առաջ գալիս, բոլորն էլ հասկանում են, որ Կիեւից հետո հիմնական տուժողը հենց Եվրոպան է լինելու, ուստիեւ պատահական չէ, որ հենց զենքի թեման մտնում է առաջին պլան, միանգամից կանցլեր Մերկելն ու նախագահ Օլանդը վազում են Մոսկվաª լեզու գտնելու համար: Բայց մյուս կողմից էլª բոլորը հասկանում են նաեւ, որ եթե Վաշինգտոնը վերջնականապես հրաժարվի Կիեւին զինելու մտքից, դա կնշանակի նրա մեծ պարտությունը ոչ միայն ուկրաինական, այլ նաեւª եվրոպական հարթակում: Այսինքնª վաղ, թե ուշ` Կիեւին զինելու հարցը Վաշինգտոնը տեսականից տեղափոխելու է գործնական հարթություն, եւ այդ առումով այն նոր գործընթացը, որ այս օրերին ձեռնարկում է Եվրոպան, իհարկե նախ այդ խնդրին է ուղղված: Բայց նաեւ քայլն այնքան գլոբալ է, որ կարող է վերջնականապես փոխել ժամանակակից աշխարհի դեմքը:
Խոսքը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի այն հայտարարության մասին է, թեª պետք է ստեղծել եվրոպական ընդհանուր բանակ: Բացատրությունն այն է, թե Եվրոպան պետք է Ռուսաստանին ցույց տա, թե. "Ինչքան լուրջ է վերաբերվում Եվրամիության արժեքների պաշտպանությանը": Միայն եթե իրականում ռուսներին ինչ-որ բան ցույց տալն է նպատակը, էլ ինչո՞ւ են նոր կառույց ստեղծում. չէ՞ որ հենց այդ նույն ֆունկցիան, այսինքնª իր անդամներին պաշտպանելու հարցը դրված է ՆԱՏՕ-ի վրա, եւ գրեթե ողջ ԵՄ-ը ներգրավված է դրանում: Այսինքն, եթե նոր բանակ ստեղծելուց են խոսում, ապա դա ուղղակի ակնարկ է, որ պարզապես ՆԱՏՕ-ին, ավելի կոնկրետª ԱՄՆ-ին չեն վստահում... Հաշվի առնելով, թե  Յունկերն ում շնորհիվ է հայտնվել Եվրահանձնաժողովի նախագահի աթոռին, դժվար չէ կռահել, որ այս գաղափարը գալից է հենց Բեռլինից: Առավել եւս, որ անմիջապես Յունկերից հետո Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Լեյենը նույնպես հանդես եկավ եվրոպական միացյալ բանակի ստեղծման օգտին, եւ, թերեւս, առաջիկա օրերին այդ գաղափարը գնալով կտարածվի ողջ Եվրոպայով մեկ: Իսկ որ այդ բանակի ստեղծումը կդառնա ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայում 1945թ.-ից ի վեր ԱՄՆ-ի ռազմական ներկայության վերջը, դա էլ դժվար չէ կռահել: Ու թե այս վերջնագրից հետո ուկրաինական նոր պատերազմի հարցում ինչ որոշման կգա Վաշինգտոնը, դեռ կտեսնենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում