ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, "Ժառանգության" նախկին գլխավոր քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ այժմ գերադասում է կոչվել քաղաքագետ: Երբեմն էլ ճշմարտանման բաներ ասում է: Օրինակ, ճիշտ է ասում, որ "եռյակի" զբաղեցրած ընդդիմադիր հարթակն այժմ դատարկ է, իսկ ԲՀԿ-ի կապիտուլյացիայից հետո "եռյակի" մյուս կուսակցությունների ասելիքն այլեւս արդիական չէ: Դժվար է չհամաձայնել եւ նրա հետեւյալ մտքի հետ. ""Սերժի՛կ, հեռացիր", "Ռոբի՛կ, հեռացիր", "բոլորի հախից գալու ենք", արդեն այս ամենը վերածվել է քաղաքական պոռոտախոսության: Եվ բացի հիասթափությունը, ոչինչ չեն ավելացնում քաղաքական կապիտալի առումով": Բայց, այնուամենայնիվ, Ստյոպիկը Ստյոպիկ չի լինի, եթե զարմանալիորեն միաժամանակ չզբաղվի երեւանցու ասած` "յուղ վառելով". "Հիմա որեւէ գործարար, ես կասկածում եմ, որ կարողանա բարեւի ռադիկալ ընդդիմությանը: Էդպիսի խոշոր տրամաչափի գործարարի նկատմամբ նման նախադեպ ստեղծել, սա, կներեք, արդեն նշանակում է` իշխանությունը կարգին վախեցրել է բոլորին": Դե, եթե մեկի աչքին բոլորը վախեցած են երեւում, ապա հավանաբար հենց ինքն է վախեցած: Ուստի, որպեսզի Ս. Սաֆարյանի քաղաքագիտական միտքը պայծառ մնա, նրան թերեւս օգտակար կլիներ այցելել "վախ բռնողի":
ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ավտոերթերին հա մի բան խանգարում է: Եթե Արցախ մտնելիս` նրա ավտոերթը ուժի գործադրմամբ հետ է դարձրել ոստիկանությունը, ապա Գյումրի չմտնելու պատճառաբանություն "Հիմնադիր խորհրդարանի" ներկայացուցիչները ներկայացնում են այն, որ ոստիկանությունը չի զբաղվել նրանց պահպանությամբ` Գյումրու մատույցներում իրենց դիմավորած քաղաքացիների խմբերի զայրույթից: Դե, իհարկե, իրենք կարծում են, որ հա՛մ խառնակիչ ավտոերթեր պետք է անեն, հա՛մ պետությունը պետք է հատուկ պահպանի իրենց խառնակչությունը: Ու, անշուշտ, նրանց համար ցանկացած ոք քրեական աշխարհի ներկայացուցիչ է, եթե դեմ է իրենց գործողություններին: Ահավասիկ, նրանց խոսնակ Վարուժան Ավետիսյանի` կանխավ գցած հավարը. "Առայժմ անունների մասին չենք նշում, քրեական աշխարհի անդամներ են ու ասում են` մի եկեք Գյումրի, ճիշտ չի գալը, լավ կլինի չգաք, որ գաք, լավ չի լինի": Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է "Հիմնադիր խորհրդարանին" հիշեցնել, թե վատ պարողին հատկապես ինչն է խանգարում:
Իսկ, այ ում որեւէ կարիք չի ունենա դիմավորելու որեւէ վրդովված քաղաքացի Գյումրիում կամ այլ վայրերում, դա ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է: Վերջին մանրահավաքին Ազատության հրապարակում, սույն բարեւասեր ամերիկացին հայտարարեց, որ մարտի 13-ին գնալու են Վանաձոր ու Գյումրի, մարտի 20-ին նորից հավաքվելու են Ազատության հրապարակում, եւ "դրանից հետո մենք կհասնենք ՀՀ յուրաքանչյուր մարզ, եւ ոչ մեկը մեր պայքարից դուրս չի մնալու: Այդ միացյալ հրապարակը մի քիչ ուշանում է, մի քիչ կաղում է, բայց կայանալու է": Դե, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի, Վանաձոր եւ այլ վայրեր մեկնելը դժվար կլինի կոչել ավտոերթ, քանզի բոլորով միասին կտեղավորվեն մեկ ավտոմեքենայում կամ լավագույն դեպքում` մեկ "Գազելում":
Իսկ քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ զարմանալիորեն չի խնայում ընդդիմադիրների եւ նախկին այլընտրանքայինների ինքնասիրությունը: Եթե ԲՀԿ նոր խոսնակ Վահան Բաբայանը համոզում է, որ կուսակցությունից հեռացումը ոչ թե առնետավազք է, այլ "տրանսֆորմացիա", ապա Բաբայանից հազար անգամ ավելի շատ բարդ տերմիններ իմացող Իսկանդարյանը ամենադաժան ձեւով կնիքը խփում է. "Կուսակցությունը, որը հեշտությամբ քայքայվում է` նրա առաջնորդի հետ պայմանավորվածության հետեւանքով, քաղաքական կուսակցություն չէ: Իսկ թե ինչ կլինի նրա հետ հետագայում, ՀՀԿ-ի որոշելիք խնդիրն է, ու եթե նրանք կցանկանան, ԲՀԿ-ն ինչ-որ ձեւով կգործի, չեն ցանկանա` չի գործի: Այսինքն` ԲՀԿ-ի հարցը կլուծեն ԲՀԿ-ից դուրս մարդիկ": Լավ, բա եղա՞վ, պարոն Իսկանդարյան, ախր, թող մարդիկ մի փոքր էլ իրենց ճակատագիրը քաղցրացնեին անուրջներով:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում