ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Երբեմն քաղաքական գործիչ կոչեցյալները այնպիսի մարազմատիկ բաներ են հնչեցնում, որ զարմանալիորեն սկսում եմ անկեղծորեն նախանձել քաղաքականությամբ չհետաքրքրվողներին: Այսպես, մարդ-կուսակցություն ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով իրավամբ բոլոր ընտրությունների արդյունքներով վաստակել է "պարոն զրո ամբողջ տոկոս" կոչումը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. "Չէր բացառվում, որ Սերժ Սարգսյանը, պատանդի կարգավիճակում պահելով Ծառուկյանին, օրերից մի օր օգներ նույն Ծառուկյանին` ինքնասպան լինել": Ականջդ կանչի Ռոբերտ Քոչարյան, ուր են քո հիշատակած "ուրիշ մասնագետները", թեեւ այս դեպքում երեւի թե նրանք էլ չեն փրկի: Պարզապես, երեւի թե, իմաստ ունի եւ տրամաբանական կլինի որոշ օրենքներ փոխել` եթե հասարակ ավտոմեքենա քշելու համար պետք է "փսիխո" անցնել, ապա ինչո՞ւ առանց այդ կարեւորագույն տեղեկանքի, Պետռեգիստրը մարդկանց գրանցում է որպես կուսակցապետ:
Արամ Հարությունյանի համեմատ, մի տեսակ լուսավոր ու նույնիսկ համակրելի է երեւում դժբախտագույն ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Նա անկեղծորեն մեզ զարմացրեց եւ ուրախացրեց, երբ "ռեժիմը խուճապի մեջ է" իր մշտական բանաձեւին հավելեց նորություն. "Հայաստանի բոլոր առողջ ուժերը միավորվել են բռնապետության վերարտադրման ծրագրի դեմ, եւ բնականաբար, սա մի դաշտ է, որտեղ մենք կարող ենք համագործակցել: ԱԺ-ում նույնպես բազմաթիվ հարցերի շուրջ կարող ենք համագործակցել: Այնպես որ, համագործակցության դաշտը շատ մեծ է":
Եթե շատերի "յանը տարել է" "Սերժ Սարգսյանի ռեժիմի" վրա, ապա զարմանալիորեն որոշ ընդդիմադիր պարոնների իդեա-ֆիքսը Վլադիմիր Պուտինից ազատվելն է: Այսպես` ԶԼՄ-ները տարածել են հաղորդագրություն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին եւ կառավարությանը հանձնարարել է որոշել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արժութային եւ ֆինանսական ինտեգրման հետագա ուղղությունները, ինչպես նաեւ ուսումնասիրել ապագայում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունը:  Պուտինի այս հանձնարարականի արդյունքները պետք է զեկուցվեն մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: Թվում է, թե քաղաքագետի կամ այլ լուրջ մասնագետի կոչմանը հավակնող ցանկացած ոք կքննարկեր` ինչքանո՞վ է իրատեսական հենց այս տարի կազմել ընդհանուր արժույթի նախագիծը, ինչքանո՞վ է նպատակահարմար դա քաղաքական տեսակետից, դա ի՞նչ  կտա կամ չի տա Հայաստանին: Բայց արի ու տես, որ ինքն իրեն քաղաքագետ անվանող ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ զարմանալիորեն որոշել է Պուտինի "դատավճիռը" կարդալ. "Սույն ինքնասիրահարվածը յուր հետույքը փրկելու փոխարեն շարունակում է երազել ու իրեն կռուտոյ տղա երեւակայել...": Հետաքրքիր է, իսկ գոնե Կրեմլի պահակի մակարդակով Մոսկվայում տեղյա՞կ են Ստյոպա Սաֆարյանի գոյության մասին:
Ոչ պակաս պուտինատյաց, նույնպես քաղաքագետ համարվող ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ էլ զարմանալիորեն կպավ կանանց ջանից: Հիշում եք, ժամանակին ԱՐ հեռուստաընկերությունում ստեղծվել էր "չֆիլմ" ոճը: Եվ ահա Մեհրաբյանը որոշեց հետ չմնալ եւ մոգոնեց չշնորհավորանք. "Ես չեմ ուզում կասկածանքի տակ դնել սերս եւ հարգանքս կանանց նկատմամբ, շնորհավորելով էսօրվա սավոկ ու գյադա "տոնի" կապակցությամբ: Առանց հերթապահ զեղումների, մաղթում եմ ամենայն բարիք, հայցելով կանանց ներողամտությունն իմ մասով, որ մենք չունենք նորմալ պետություն, որտեղ նման սավոկ եւ գյադա "տոները" տեղ չունեն: Լավ եղեք, սիրելի կանայք, ձեր լավ լինելը կենսականորեն կարեւոր է մեզ համար": Դե, ինչ ասես սրան` հեռու մեզանից, հեռու սեղանից:
Բայց իհարկե, ամենամեծ դառնությունը ապրում է հայկական ազգանուն կրող չհայ կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ով հարկադրված արեց հետեւյալ դառը խոստովանությունը. "Ինչեւէ, մեզանում ստեղծվեց այսօր մի անհեթեթ իրավիճակ, երբ երկիրը սնանկ եւ իրավազուրկ դարձրած իշխանությունը առավել հասկանալի եւ ընդունելի է աշխարհի ու, ամենասարսափելին` սեփական ժողովրդի համար, քան խայտաբղետ բայց անդեմ ու անատամ ընդդիմությունը":

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում