ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՒՄ
Ինչպես եւ սպասվում էր, ԲՀԿ-ի անհետացումից հետո ՀԱԿ-ը հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ: Այդ մասին նույնիսկ պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս իրենց վրա հույս չդնեն, քանի որ իրենք առնվազն մինչեւ մայիս արձակուրդ են գնում: Որոշ կոնգրեսականներ ուղիղ իմաստով են ընկալել իրենց առաջնորդի հայտարարությունը եւ մարտ ամսին արդեն իսկ մեկնել են ամառային արձակուրդ` դեպի տաք երկրներ: Մասնավորապես, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը քաղաքական արձակուրդը համատեղել է անձնական արձակուրդի հետ եւ մեկնել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայր: Ընտրությունը հասկանալի է. զրկվելով ԲՀԿ-ական "Փարավոնի" բարիքներից, նա որոշել է վայելել իսկական Եգիպտոսը` իր բուրգերով:
ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

