"ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՓՆՏՐԻ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ

Արխիվ 12-16

"ԲՀԿ-Ն ՊԵՏՔ Է ՓՆՏՐԻ ՆՈՐ ՄՈՎՍԵՍԻ, ՈՐՆ ԻՐԵՆՑ ԿՏԱՆԻ ԱՎԵՏՅԱՑ ԱՓԵՐԸ"

Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ "Իրավունքի" հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ից դուրս գալուց հետո կուսակցությունից բարեկեցիկ Հայաստան ակնկալող զանգվածը կհեռանա: "Գաղափարական միավորում կդառնա ԲՀԿ-ն, որը դժվարանում եմ ասել` ինչով կներկայանա հանրությանը: Եթե ֆինանսավորումը դադարեցվի, արդյո՞ք ԲՀԿ-ն կարող է պահպանել այդ ամբողջ ենթակառուցվածքները",- ասաց սոցիոլոգը, ով չի բացառում, որ ԲՀԿ-ն արժանանա "Հանրապետություն" միավորման ճակատագրին:
Ըստ Ադիբեկյանի` վերակազմավորված ԲՀԿ-ն լավագույն դեպքում կխոսի մարդու իրավունքներից, արդարության մասին, բայց դրանք այլ օպերայի արիաներ են, որոնք արդեն ոչ ոք չի լսում:
Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ից դուրս գալը, ըստ Ադիբեկյանի, պայմանավորված չէ Նաիրա Զոհրաբյանի գործոնով: "Նա արմատական ընդդիմություն էր` անգամ Գագիկ Ծառուկյանի ժամանակ",- ասաց մեր զրուցակիցը:
Արդյոք կկարողանա՞ ԲՀԿ-ն պահպանել իր կայուն ընտրազանգվածը, սոցիոլոգը դժվարացավ պատասխանել. "Իրենք (նկատի ունի ԲՀԿ-ականներին-խմբ.) պետք է ման գան նոր Մովսեսի, որն իրենց կտանի Ավետյաց ափերը: Հիմա դա կլինի հին Լեւոնը, թե չհաջողված Րաֆֆի Հովհաննիսյանը, թե արդեն նոր դեմք հանդես կգա, դժվարանում եմ ասել":
ՕԵԿ-ի ակտիվության մասին խոսելիս էլ, Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն ավելանում է. "Ընդդիմադիր դաշտը կորցրել է միավորող առանցքը, որի դերում Ծառուկյանն էր փորձում հանդես գալ: Մեկ էլ տեսար Արթուր Բաղդասարյանը դառնա այդ առանցքը, քանի որ նա ունի ֆինանսական կարողություն":
Անդրադառնալով 2008-ին` նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ Ա. Բաղդասարյանի տարիներ շարունակ համագործակցելուն` պրն Ադիբեկյանի խոսքով` հանրությունը նման նրբությունների մեջ չի խորանում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում