"ՄԵԿՖԱՅՏՈՆԱՆՈՑ" ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ

Արխիվ 12-16

"ՄԵԿՖԱՅՏՈՆԱՆՈՑ" ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԸ


1990-ականներին` մեր երկրում բազմակուսակցության կայացմանը զուգահեռ, ծնվեց "մեկավտոբուսանոց կուսակցություն" քաղաքական կատեգորիան, որը երբեմն վերածվում էր "մեկ Ժիգուլիի" կուսակցության: Դե, "Ժիգուլի" ավտոմեքենաներ գրեթե չեն մնացել, կամ, համենայնդեպս, նույնիսկ ամենաքրջոտ կուսակցության դեպքում հարգի չեն, իսկ քանի որ այժմ մեր երկրի բոլոր հեղափոխական կուսակցությունների աչքը Գյումրիի վրա է, ուստի, երեւի թե, ավելի կոռեկտ կլինի  խոսել "մեկֆայտոնանոց" կուսակցությունների մասին:



ՈՒՐԲԱԹ 13, ԳՅՈՒՄՐԻ, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Անցյալ շաբաթվա վերջ Ժիրայր Սէֆիլյանից 21-րդ դարի "Ֆայտոն Ալեք" չստացվեց, քանի որ նրա ավտոշարասյանը թույլ չտվեցին Գյումրի մուտք գործել հենց գյումրեցիները: Եվ արդեն քանի օր է ամբողջ "Հիմնադիր խորհրդարանով" արդարանում են, թե իրենց ներս չթողնողները ոչ թե իսկական, այլ "քըխ" քրեական գյումրեցիներ էին, եւ մի բան էլ իրենց վրա "կլյաուզա" են արել, թե գալիս էին հակառուսական տրամադրություններ բորբոքելու, մինչդեռ իրենք շատ են սիրում ռուս ազգը, եւ հատկապես այս միամսյակին` դրա գեղեցիկ կեսը:
Իսկ այս ուրբաթ Գյումրի եւ Վանաձոր է պատրաստվում ուղեւորվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Թե արդյո՞ք հայրաքաղաքում նա ավելի ճոխ մանրահավաք է ակնկալում, քան մայրաքաղաքի Ազատության հրապարակում, դժվար է ասել: Սակայն, որպես ամերիկացի, նա բոլորովին լավ չի արել, որ ընտրել է գալիք ուրբաթը, որը մարտի 13-ն է, իսկ այդպիսի համադրությունը սնահավատ ամերիկացիների համար շատ "քըխ" համադրություն է: Հյուրանոցներում 13-րդ հարկ եւ 13-րդ սենյակ չունեն, օդանավերում` 13-րդ նստատեղ: Բայց, երեւի թե, հայոց աշխարհի օդը մի քիչ օդափոխել է Րաֆֆու ուղեղը` ամերիկյան սնահավատություններից, համ էլ, հենց Գյումրիի հետ են կապվում բոլոր տեսակի հակառուսական ծրագրերը:
Ինչո՞ւ հենց Գյումրին, իսկ հետո` Վանաձորը արեւմտամոլ ընդդիմադիրների համար կարծես մեղր քսած քաղաքներ լինեն: Շատ պարզ պատճառով` երկուսն էլ սոցիալական առավելագույն լարվածության կենտրոններ են:
Իսկ Գյումրիի "առավելությունը" նաեւ այն է, որ այդտեղ կա ռուսական ռազմահենակետ, որի զինծառայող Պերմյակովի ճիվաղային ոճիրը ալեկոծել էր բոլորին, եւ վրդովված գյումրեցիները արդեն գործնական փորձ ունեն` հարձակվելու ռուս հյուպատոսարանի եւ ռուս ռազմակայանի վրա:
Գումարած դրան, այսպես կոչված, "քաղաքացիական հասարակության" տեսակետից Գյումրիում ահագին հենարաններ կան` այդտեղ փարթամորեն ծաղկել են գրանտակեր ՀԿ-ները, մասամբ նաեւ` ճակատին մինչ վերջերս ԲՀԿ գրած քաղաքապետ Սամվել Բալասանյանի թողտվությամբ: Ճիշտ է, այդ լուսապսակ ճակատին ԲՀԿ այլեւս գրած չէ, սակայն Գյումրիում կա Լեւոն Բարսեղյանի "Ասպարեզը", գենդերաստական ՀԿ-ները մեկի տեղը մի քանի հատ են, գումարած դրան բնակչության չքավորությունը իդեալական պայմաններ է ստեղծել միանգամից մի քանի "հրաշագործ" աղանդների ծաղկման համար:
Չմոռանանք նաեւ բոլոր արեւմտամոլների կարեւորագույն դրույթը` Պերմյակովի գործը ռուսների ձեռքից վերցնել եւ փոխանցել բացառապես ՀՀ իրավապահ մարմիններին: Դա հերթական անգամ հայտարարել է եւ ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը, շեշտելով նաեւ, որ ռուսական զորքի ապահոված անվտանգությունը մեզ պետք չէ: Ինչու են Պերմյակովի հարցը այդքան հետեւողականորեն առաջ տանում բոլոր 5-րդ շարասյուները, այն էլ` "Հայաստանի անկախությունը պաշտպանելու" գեղեցիկ փաթեթավորմամբ: Շատ պարզ պատճառով` որովհետեւ այդ դեպքում հնարավոր կլինի բացառել քննչական գործողությունները Ռուսաստանի տարածքում ու հատկապես Պերմյակովների ընտանիքի աղանդավորական կապերը: Իսկ ինչպես հայտնի է, բոլոր տոտալիտար աղանդների կառավարման վահանակը գտնվում է ԱՄՆ-ում, հատուկ ծառայությունների կենտրոնատեղիներում... Գումարած դրան, հենց վերջերս այդ "քըխ" ռուսները շատ արագ հայտնաբերեցին եւ կալանավորեցին Բորիս Նեմցովին  սպանողներին. բա որ այդ սրիկաները հանկարծ մեր "նարնջագույնների" տերերի հե՞տքը հայտնաբերեն Պերմյակովի գործում: Ինչպե՞ս կարելի է` կանխել անհապաղ:

"ՀԱՐԱԶԱՏ ԹՇՆԱՄԻ" ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԻ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Այն բանից հետո, որ ԲՀԿ-ն օլիգարխաթափ արվեց, իսկ ամերիկացի եւ մորմոնական ֆինանսավորումից ճոխ-ճոխ օգտվող Վարդան Օսկանյանը հարազատ կուսակցությունից ուղեւորվեց դեպի հանրահայտ ռուսական հասցեն, ընդդիմադիր դաշտը որպես այդպիսին եւ մայդանայինը մասնավորապես, մնացել են դատարկ: Ու այդ դաշտի համար կատաղի կռիվներ են գնում, եւ չկա մի սրիկայություն, որը մի ընդդիմադիրը մյուսի նկատմամբ չանի, որպեսզի մենաշնորհ հաստատի այդ դաշտի հանդեպ:
Սակայն մի պահ հանգիստ թողնենք "միֆայտոնանոց" ընդդիմադիրների գզվռտոցը եւ հիշատակենք ԲՀԿ-ի հետ կատարվածի մեկ այլ համակարգաստեղծ նշանակությունը: Փաստորեն, ՀՀ նախագահի մակարդակով սահմանվեց, որ օլիգարխիան եւ քաղաքականությունը անհամատեղելի են, որ օլիգարխիկ փողերը քաղաքական դաշտում անելիք չունեն: Սակայն չմոռանանք, որ Լեւոն Ակոպիչի եւ Ռոբերտ Սեդրակիչի վարչակարգերի համառ ջանքերով ստեղծած համակարգը ոչ թե սոսկ օլիգարխիկ է, այլ քրեաօլիգարխիկ: Ու պատահական չէ, որ վերջին օրերի աղմկոտ սպանությունների եւ քրեական ռազբորկաների վերաբերյալ, ինչպես ժողովրդի շուրթերին, այնպես էլ լրատվական դաշտում լուրեր են շրջանառվում այս կամ այն նախարարի կամ պատգամավորի` այդ ռազբորկաներին մասնակից լինելու մասին: Անգամ, եթե դա լրիվ սուտ դուրս գա, ինքնին շատ մտահոգիչ է, որ ժողովրդի մտքով այդպիսի բան կարող է անցնել, որ մթնոլորտն է այդ աստիճանի ապականված: Եվ երեւի թե հասունանում են հաջորդ կտրուկ քայլերը, որպեսզի քրեական որեւէ շրջանակի մտքով անգամ չանցնի փորձել ներազդել կամ ներքաշել այս կամ այն պետական օղակը:
Ինչեւէ, աղմկալի քրեական պատմություններն էլ, կարծես թե, նպաստում են ցանկացած "նարնջագույն" հեղափոխականի սրտի ուզածին: Սակայն այդ հեղափոխականները բաժանված են բազմաթիվ հատվածների, ունեն ամբիցիոզ առաջնորդներ, եւ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է մնացած բոլորին ցանկացած վատություն անել: Իսկը "հարազատ թշնամիներ": Ահավասիկ ԼՏՊ-ն ազդարարում է, որ ՀԱԿ-ն է միակ ու միայնակ ընդդիմությունը: Մեկ հեծանիվի վրա տեղավորվող կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը մեղադրում է բոլորին, որ Ծառուկյանին մենակ են թողել. "Եռյակի լիդերները պարտավոր էին կանգնել Գագիկ Ծառուկյանի կողքին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց Սերժ Սարգսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հարկ չհամարեց Ծառուկյանի հետ առաջին դեմքով հանդիպել": Պարույր Հայրիկյանն էլ ե՛ւ Ծառուկյանին, ե՛ւ Տեր-Պետրոսյանին բնութագրեց որպես` մի հատ "փըշտ" անելով փախչող: Ու հատկապես բաժինք հասավ ԼՏՊ-ին. "Ես եմ առաջին ազգային գործիչը եւ Ձեզ այսօր ասում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդավարության, մարդու իրավունքների առումով հանցագործ է: Գագիկ Ծառուկյանից օգնություն էր խնդրում: Հիմա ումի՞ց պետք է խնդրի` Իվանիշվիլիի՞ց: Սերժ Սարգսյանը մի հատ Գագիկ Ծառուկյանին  "փըշտ" արեց, նա փախավ: Այդ տեսակ առաջին նախագահ են լինո՞ւմ, առաջին նախագահն ասում է` մարդիկ, հույսներդ դրեք փող ունեցողի վրա՞":
Դե ինչ, ԲՀԿ-ն դեռ Վահան Բաբայանի ասած, "տրանսֆորմացվում" է, եւ ի վերջո այդ կուսակցությունից ինչպիսի "տրանսֆորմեր" կստացվի` չգիտեն իրենք` ԲՀԿ-ականները, իսկ մնացյալն էլ միավորվում են ընդամենը փոքր խմբերի մեջ, երբ, ասենք, "ֆայտոնի" փոխարեն կարող է "ավտոբուս" ստացվել, եւ հայտնի պատվիրանն ընկալում են յուրովի, որպես "հոշոտեք զմիմյանս": Ու կհոշոտեն մինչեւ ամերիկյան տերերը հրամանք չարձակեն, թե մեջներից ով է ամենագլխավորը, եւ ում "շպիոնօնիկական" 30 արծաթը պետք է ավելի ծանրակշիռ լինի կանաչ թղթադրամների արտահայտմամբ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում