ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲՀԿ ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿՆ
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԲՀԿ ՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԼՈՒՐԵՐԸ
«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակել էր մի տեղեկատվություն, ըստ որի`ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երդվել է Սերժ Սարգսյանին, որ ամեն ինչ կանի` փակելու ԲՀԿ-ը: Ավելին` հենց նրա հրահանգով են դուրս գալիս ԲՀԿ-ականները: «Իրավունքը» Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզեց` արդյոք այս լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: «Գիտեք, ես տարատեսակ կասկածելի ծագում ունեցող աղբյուներից առաջ եկող լուրերը չեմ մեկնաբանում: Շատ կարճ կասեմ` անհեթեթություն է տեղեկատվության թե՛ առաջին, թե ՛երկրորդ հատվածը (նկատի ունի ԲՀԿ
նախկին առաջնորդի հրահանգով դուրս եկող պատգամավորները-խմբ.)»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

