ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ`ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ. «ԽԵՂՃ ՏՂԱ Է, ԴԺԲԱԽՏ ՏՂԱ Է...»

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ. «ԽԵՂՃ

ՏՂԱ Է, ԴԺԲԱԽՏ ՏՂԱ Է...»


 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանից այսօր «Իրավունքը» պարզաբանում ստացավ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի ու ԲՀԿ մամուլի ժամանակավոր պատասխանատու Վահան Բաբայանի` Հայրիկյանի հասցեին հնչեցված հայտարարություններին:

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իր արժանապատվությունից ցածր  է համարում պատասխանել Հայրիկյանին: Վահան Բաբայանն էլ  հայտարարել էր, որ սազական չէ քաղաքական գործչին անել նման հայտարարություններ (նկատի ունի  ԲՀԿ-ի հասցեին հնչեցված  Հայրիկյանի հետեւյալ հայտարարությունը` «Երեկ լսում էի նրանց նոր ղեկավարի հայտարարությունը, իր բառերով ասեմ՝ կարծես կլոունի տեսնեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասաց՝ այսպես պիտի անես, իրենք էլ արեցին»):

Ի պատասխան ԱԻՄ առաջնորդն ասաց, որ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերոնշյալ քաղաքական  գործիչների հայտարարություններին: «Եթե իրենց արժանապատվությունից ցածր են համարում արձագանքելը, ինչո՞ւ են արձագանքել: Փաստորեն արձագանքել են»,- ծիծաղեց Հայրիկյանը:

Ըստ նրա` այդ երկու քաղաքական գործիչները ապուշություններ են դուրս տվել: «Նրանք ասում են, որ ես ինչ-որ մականուն եմ ունեցել բանտում նստած տարիներին: Ես էլ ասում եմ, եթե այդ մականունը չասես, տղայիկ ջան, կանգնելու ես պատասխանատվության առաջ: Ես բանտում եղել եմ ամենահարգված մարդը: Հայրիկյանն ինչ կասեր, համարվում էր չափանիշ»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն, ապա հիշեցրեց` իր մասին բավական շատ օտարալեզու գրքեր ու հոդվածներ են հրապարակվել, որտեղ խոսվում է  ԱԻՄ առաջնորդի անցած ճանապարհի ու Հայաստանի անկախության համար ունեցած ներդրումի մասին:

ԲՀԿ-ականները, սակայն, դրա մասին չեն հիշում, եւ ըստ քաղաքական գործչի` պարտավոր չեն հիշել. «Իրենք պարտավոր են հիշել իրենց առաջնորդին: Նաիրա Զոհրաբյա՞նն  է  իրենց առաջնորդը»:

Պարույր Հայրիկյանն իր հասցեին հնչեցված հայտարարությունների համար ոչ մի քայլ չի պատրաստվում անել. «Խեղճ տղա է, դժբախտ տղա է (նկատի ունի Վահան Բաբայանին-խմբ.): Էդ տեսակ գործերն էլ փաստաբանի վրա եմ թողնում: Բայց ես շանս տվել եմ: Թող` ես ինչ մականուն եմ ունեցել, ա՛յ տղայիկ, ա՛յ պուճուրիկ»:

Ի դեպ, նախագահի նախկին թեկնածուն հիշեցրեց, որ ԲՀԿ-ն վատ պահեց իրեն նաեւ այն ժամանակ, երբ մահափորձ էր կազմակերպվել իր հանդեպ:  «Ես իրենց դեմ ոչինչ չունեմ: Աստված իրենց հետ»,- եզրափակեց ԱԻՄ առաջնորդը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում