11-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԿԱԽՎԱԾ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՀԱՐԵՎԱՆԻ ՏՂԱՆ
Արխիվ 12-1611-ԱՄՅԱ ԱՂՋԿԱՆ ԿԱԽՎԱԾ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՀԱՐԵՎԱՆԻ
ՏՂԱՆ
Ժամեր առաջ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ազգությամբ եզդի 11-ամյա անչափահաս աղջիկ, ում տանը կից խոհանոցում հայտնաբերել է հարեւանի տղան: «Երբ աղջկան հայտնաբերել են նրա մոտ դեռ կենդանության նշաններ կային, բայց մինչ օգնության կհասնեին, նա արդեն մահացել էր»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Այգեշատ գյուղի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը:
Անդրադառնալով դեպքի մանարամասներին գյուղապետը հավելեց.
- Աղջիկը սովորում էր վեցերորդ դասարանում` բարձր առաջադիմությամբ: Բոլորի, ինչպես նաեւ ծնողների համար անակնկալ էր երեխայի նման պահվածքը, նա տան փոքրն էր, ապրում էին սոցիալապես վատ պայմաններում: Ծնողներն ընդամենը քսան րոպեով են բացակայել տանից, գնացել էին դաշտ գործ անելու, երբ եկել են տուն արդեն դեպքը պատահած է եղել.- խոր ափսոսանքով հայտնեց գյուղապետը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

