ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՅԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՅԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը կարող է ֆինանսավորել սերբ ռեժիսոր ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻԱՑԻ նոր ֆիլմը, եթե երկու կողմերը կարողանան գալ ընդհանուր համաձայնության: Այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նրա խոսքով` այս նախագիծը կարեւոր է «սլավոն ժողովրդի ներքին միասնության» համար. «Մենք քննարկել ենք Կուստուրիցայի ֆիլմերից մեկին աջակցելու հարցը: Սակայն գերատեսչությունը ներգրավված չէ կինոարտադրության մեջ, մենք միայն հատկացնում ենք դրամաշնորհներ մասնավոր ընկերությունների համար»,-նշել է Վ. Մեդինսկի եւ ընդգծել, որ Կուստուրիցան աշխարհի ամենտաղանդավոր ռեժիսորներից մեկն է:
էմիր Կուստուրիացան կինոյի ամենհեղինակավոր մրցանակիրներից է, այդ մրցանակների թիվը հասնում է ավելի քան քսանի: Նրան շնորհվել է Կաննի, Վենետիկի եւ Բեռլինի կինոփառատոների մրցանակներ:
Նշենք, որ Կուստուրիցան այս տարի դեկտեմբերին այցելել էր Մոսվա եւ ցանկություն հայտնել Ղրիմում նկարահանել ֆիլմ պատերազմի մասին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

