ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ «ՁԵ՞Ռ Է ՔԱՇԵԼ» ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ «ՁԵ՞Ռ Է ՔԱՇԵԼ» ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ

 

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը օրեր առաջ մեղադրեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին միայնակ թողնելու ու փետրվարի 20-ին հանրահավաքը  չեղյալ համարելու համար: «ժառանգության» անդամ, Ստեփան Սաֆարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, թե որքանով է «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղարը տեսնում իր արեւմտամետ առաջնորդի մեղավորության բաժինը, հեղաշրջման փորձի տապալման հարցում: Ես չեմ կարող Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատասխանել, այդ երկու կուսակցությունը պետք  է արձագանքի հայտարարությանը: «Բայց այն, որ այս տապալման համար պետք  է մեղավորներ փնտրեին, ակնհայտ է»,- ասաց նա:

Ըստ Սաֆարյանի` մեղադրանքների առաջին ռաունդը սկսվեց ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ`  Լեւոն Տեր-Պետրոսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակով, երկրորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը»  հոդվածով, որտեղ մեղադրում էր Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատին: «Հավանաբար,  այդ մերձավոր շրջապատի  մեջ մտնում է նաեւ Գառնիկ Իսագուլյանը: Տեր-Պետրոսյանն ասել էր վերլուծաբանների հավակնող մարդիկ` նկատի ունենալով մի քանի լրատվամիջոցների ղեկավարների ու Գառնիկ Իսագուլյանին, ով եւս պետք է պաշտպանվեր Տեր-Պետրոսյանի մեղադրանքներից»,- ասաց Սաֆարյանը:

- Գառնիկ Իսագուլյանի մեղադրանքը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին  տեղի՞ն եք համարում:

- Երեք ուժերից եւ ոչ մեկը չի ներկայացրել հիմնավորում` ինչու է չեղյալ համարվել  հանրահավաքը: Որքան էլ նրանք  միասին են ընդունել հանրահավաք անցկացնելու որոշումը, նրանք ժողովրդին չեն բացատրել` ինչու այն տեղի չունեցավ:

- «Ժառանգության»  առաջնորդին առաջվա նման չե՞ք պաշտպանում  հարձակումներից…

- Որովհետեւ ես «Ժառանգություն» կուսակցությանը չեմ ներկայացնում, բացի այդ` ես պատասխանատու չեմ դրա համար: Նաեւ հավատացեք, եթե եռյակի ներսում իրար են մեղադրում, «եռյակն» ինքը պետք  է պատասխանի:

- Իսկ  համամի՞տ եք ձեր գործընկերոջ Զարուհի Փոստանջյանի այն  հայտարարությանը, թե «Եռյակ» ի սկզբանե  չի եղել:

- Զարուհին նկատի ուներ, որ «եռյակն» օրակարգ չուներ, պարզապես ճիշտ բառը չի օգտագործել: «Եռյակ» եղել է, օրակարգ չի ունեցել:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի  կոդավորված  հատվածը, որով  ՀԱԿ առաջնորդը հեգնում է  իր նախկին գործընկերներին` Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Պարույր Հայրիկյանին, ի՞նչ մեսիջ էր մեր հանրությանը:

- Դա ավելի շատ ու առաջին հերթին մեսիջ էր Ռուսաստանին, որ եթե թողնեն նա ազատի Ազատության հրապարակը (նկատի ունի  հեռանալ հրապարակից-խմբ.), իր փոխարեն այստեղ կգան քաղաքական  ավելի վատ ուժեր եւ կպահանջեն Պուտինի հրաժարականը: Քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներսում իրեն զրկել է որեւէ մեկի հետ համագործակցելու հնարավորությունից, նա հիմա պետք է ազդեցիկ այլ ուժերի  միջոցով պահպանի իր դիրքը քաղաքական դաշտում 2017 թ-ին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում