«ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԶՈՆ ՉԻ ՆԵՐԻ»
Արխիվ 12-16«ԼՅՈՎԻԿԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԶՈՆ ՉԻ ՆԵՐԻ»
«Աշխարհում հայտնի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն, հնարավոր է Հայաստանում լինի մեկ շաբաթից էլ շուտ: Նա Հայաստանում չի եղել բավական երկար ժամանակ, բայց սա Պզոյի համար սկզբունքի հարց է, նա կգա ու անկասկած քրեական աշխարհի կանոններով վրեժխնդիր կլինի եղբորոդու` Երրորդմասցի Լյովիկի սպանության համար: Լյովիկի սպանությունը Պզոն չի ների»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Ղազարյանն էր, ով օրենքով գող Պզոյի եղբորորդին է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

