ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՔԱՂՑԿԵՂՈՎ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ
ՔԱՂՑԿԵՂՈՎ
Նախօրեին Ախուրյան գյուղում հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրվել: Կախվելու միջոցով ինքնասպան է եղել գյուղի 70-ամյա մի տղամարդը: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը:
Գյուղապետի խոսքով.
- Ինքնասպան եղած տղամարդը տառապում էր քաղցկեղով, վերջերս բոլոր ֆինանսական միջոցները ծախսում էր դեղերի վրա: Շատ էր հուսալքված, ասում էր, որ էս կյանք չի, ինձ հետ հավասար բոլորին տանջում եմ: Հավանաբար ինքնասպան լինելու պատճառը հիվանդությունն էր: Իսկ ինքը շատ բարի, համեստ, աշխատասեր անձնավորություն էր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

