ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԻ «ՈՎ Է ՄԵՂԱՎՈՐ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Արխիվ 12-16ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԻ «ՈՎ Է ՄԵՂԱՎՈՐ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Այս օրերին երգիչ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆԸ գտնվում է Հոլանդիայում, սակայն մինչ մեկնելը «Ով է մեղավոր» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Կարեն Քոչարյանը: Երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորումը կատարել է Խաչիկ Սահակյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ով է մեղավոր» երգի արդեն իսկ սրտառուչ բառերը ազդեցություն են ունենում երգն ունկնդրողի վրա: Իսկ մեղեդայնությունն ու կատարումը ստիպում են հիշել պատմությունը ու եւս մեկ անգամ մտորել` քո ով լինելու մասին:
Տեսահոլովակը հասանելի կլինի մարտի վերջին:
Թերեւս մնում է ավելացնել՝ աշխարհի, որ անկյունում էլ լինենք յուրաքանչյուր հայի պարտքն է իր գործով ՀԻՇԵԼ ԵՎ ՊԱՀԱՆՋԵԼ:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

